Президент Серж Саргсян принял руководителя группы ПАСЕ "Европейские консерваторы" Яна Лидл-Грейнджера / Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերին

Вчера, 21 ноября, Президент Серж Саргсян принял руководителя группы ПАСЕ "Европейские консерваторы" Яна Лидл-Грейнджера, сообщает пресс-служба Президента.

Отметив, что Совет Европы занимает важное место в ряду европейских структур и вообще в в европейской архитектуре - в созданные СЕ критерии в сферах прав человека, демократии и приоритета закона общепризнанны также за пределами Европы, Президент Республики в деле распространения этих ценностей подчеркнул роль Парламентской Ассамблеи, которая отображает голос 800 миллионов европейцев.

Президент подчеркнул важность диалога Армении как с ПАСЕ, так и с представленными там политическими группами и фракциями, в частности, с политической семьёй "Европейские консерваторы. В этом контексте Президент Республики выразил надежду, что посещение нашей страны руководителем политической группы "Европейские консерваторы" придаст новый импульс диалогу, одним из важным компонентов которого являются реализуемые в Армении реформы при содействии Совета Европы и международных партнёров Армении.

Подчеркнув, что "Европейские консерваторы" вместе с Европейской народной партией , членом которой является также правящая партия Армении - РПА, представляют собой довольно влиятельную силу в ПАСЕ, Ян Лидл-Грейнджер подчеркнул важность непрерывного и активного сотрудничества с Арменией в рамках Ассамблеи.

__________________________________________

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ նոյեմբերի 21-ին, ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերին: Այս մասին հաղորդում է Նախագահի մամլո ծառայությունը:

Նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կարևոր տեղ է զբաղեցնում եվրոպական կառույցների շարքում և, ընդհանուր առմամբ, եվրոպական ճարտարապետության մեջ. մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում ԵԽ ստեղծած չափորոշիչները համընդհանուր ճանաչում ունեն նաև Եվրոպայից դուրս, Հանրապետության Նախագահն այդ արժեքների տարածման գործում ընդգծել է Խորհրդարանական վեհաժողովի դերը, որն արտացոլում է 800 միլիոն եվրոպացիների ձայնը:

Նախագահը կարևորել է Հայաստանի երկխոսությունը ինչպես ԵԽԽՎ, այնպես էլ այնտեղ ներկայացված քաղաքական խմբերի և խմբակցությունների, մասնավորապես՝ «Եվրոպական պահպանողականների» քաղաքական ընտանիքի հետ: Այդ համատեքստում, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ «Եվրոպական պահպանողականներ» քաղաքական խմբի ղեկավարի այցելությունը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկխոսությանը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են՝ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջազգային գործընկերների աջակցությամբ:

Ընդգծելով, որ «Եվրոպական պահպանողականները» «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» հետ, որի անդամ է նաև Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ԵԽԽՎ-ում բավականին ազդեցիկ ուժ են, Յան Լիդլ-Գրեյնջերը կարևորել է Վեհաժողովի շրջանակներում Հայաստանի հետ շարունակական և ակտիվ համագործակցությունը:

СержСаргсян ՍերժՍարգսյան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...