Сбор средств в фонд "Ереван" осуществляется на добровольной основе / «Երևան» հիմնադրամին վճարումներն իրականացվում են կամավորության սկզբունքով

На очередном рабочем совещании в мэрии Еревана, которое вел мэр Тарон Маргарян, разговор зашел о периодически циркулируемых слухах о том, будто за выполнение некоторых процедур, входящих в круг полномочий муниципальных органов, с граждан взымаются деньги в пользу фонда «Ереван». Об этом сообщают из управления по информации и связям с общественностью мэрии Еревана.

«Такие разговоры могут помешать привлечению потенциальных инвесторов, которые могут подумать, что им придется платить также и в фонд «Ереван». Тогда как любой сбор средств должен быть добровольным. Если и есть такие случаи, то их надо пресечь, поскольку наши благотворители годами вносят средства, с радостью способствуя различным программам развития столицы. Если же будут подобные предложения, то я призываю наших сограждан поставить нас в известность по «горячей линии». Кроме того, звонки могут быть сделаны по номеру телефона начальника управления по контролю мэрии Еревана Армена Симоняна», - сказал мэр Тарон Маргарян.

Номер телефона начальника управления по контролю мэрии Еревана Армена Симоняна - 098-16-66-61.

______________________________

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել հանրության շրջանում ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն խոսակցություններին, որ Երևանի քաղաքապետարանի գործառույթների շրջանակում որոշ թույլտվությունների տրամադրման  ժամանակ քաղաքացիներին ուղղորդում են վճարումներ կատարել «Երևան» հիմնադրամին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այդպիսի խոսակցությունները մեծապես կարող են վնասել պոտենցիալ ներդրողների ներգրավմանը, ովքեր կարող են ուղղակի ձեռնպահ մնալ՝ մտածելով, որ բացի ներդրումներ կատարելուց, ստիպված են լինելու նաև պարտադրված հանգանակություն կատարել: Մինչդեռ ցանկացած հանգանակություն պետք է լինի կամավորության սկզբունքով, այլ ոչ թե պարտադրված: Նման ուղղորդումները, եթե այդպիսիք իրոք կան, ուղղակի անընդունելի են և ստվեր են գցում թե՛ հիմնադրամի գործունեության վրա և թե՛ բոլոր այն նվիրատուների, ովքեր տարիներ շարունակ մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց նվիրատվություններով մասնակցություն են ունենում մայրաքաղաքի զարգացման տարբեր ծրագրերին: Ըստ այդմ, մեր համաքաղաքացիներին կհորդորեմ ուղղորդումների դեպքում Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության միջոցով տեղյակ պահել մեզ այդ մասին: Բացի այդ, հրապարակեք նաև աշխատակազմի վերահսկողության վարչության պետի՝ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարը, որպեսզի հարկ եղած դեպքում քաղաքացին կարողանա անմիջական կապ հաստատել հենց ահազանգերն ստուգող օղակի պատասխանատուի հետ», - ընդգծել է քաղաքապետը: 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարն է 098-16-66-61:

ArmenPress
քաղաքապետարան Երևան Ереван мэрия
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...