Новый год Ереван отпразднует скромно / Ամանորի միջոցառումները Երևանում կանցկացվեն համեստ ձևաչափով

На очередном рабочем совещании в мэрии Еревана мэр армянской столицы Тарон Маргарян поручил своим заместителям – Араму Сукиасяну и Давиду Оганяну – сформировать рабочую группу, которая в сжатые сроки представит программу организации и проведения в городе новогодних праздничных мероприятий. Об этом сообщает пресс-служба мэрии Еревана.

Мэр Еревана Тарон Маргарян поручил положить в основу программы принцип проведения мероприятий в скромном формате.

«Как вам известно, ещё в мае текущего года мы пересмотрели схему выделения финансовых средств из бюджета города Еревана на 2016 на проведение культурных мероприятий. Еще тогда я отметил, что пересмотр бюджета в основном был осуществлен за счет финансовых средств, выделенных для проведения праздников, в том числе и Нового года. Таким образом, необходимо разработать более скромный формат проведения новогодних мероприятий. В центре нашего внимания, главным образом, должны оставаться социальные программы», - подчеркнул мэр Тарон Маргарян.

Руководителям административных районов Еревана, главному дизайнеру, управлению по внешнему оформлению и рекламе, ЗАО «Ергорсвет» было поручено начать подготовительную работу и обеспечить в Ереване праздничное оформление.

_____________________________

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի և Դավիթ Օհանյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համապարփակ ծրագիր: Այս մասին հայտնում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քաղաքապետի կողմից հստակ պահանջ է դրվել ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման սկզբունքը:

«Ինչպես գիտեք, դեռ մայիս ամսին վերանայեցինք այս տարվա բյուջեով մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները: Այդ ժամանակ էլ շեշտել էի, որ այդ վերանայումը կանդրադառնա հատկապես մշակութային խոշոր միջոցառումների համար նախատեսված գումարների վրա: Ամանորի տոնական միջոցառումները ևս այդ շարքում էին և, ըստ այդմ, անհրաժեշտ է մշակել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման ծրագիր: Նաև նկատի ունեցեք, որ պետք է հիմնականում ուշադրության կենտրոնում պահենք սոցիալական ուղղվածության ծրագրերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել ծրագիրն ամբողջացնելուց հետո այն ներկայացնել հանրությանը:

Վարչական շրջանների ղեկավարներին, Երևան քաղաքի գլխավոր դիզայներին, արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու «Երքաղլույս» ՓԲԸ-ին էլ հանձնարարվեց սկսել մայրաքաղաքի տոնական ձևավորման նախապատրաստական աշխատանքներն ու սահմանված ժամկետում ապահովել Երևանի տոնական տեսքը:

Новыйгод Ամանոր 2017 Երևան Ереван
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...