В Ереване обсудили вопросы, связанные с программами, реализуемыми совместно мэрией Еревана и Европейским инвестиционным банком / Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանում

В ходе встречи мэра Еревана Тарона Маргаряна с делегацией, возглавляемой заместителем председателя Европейского инвестиционного банка Жаном Вапавури, были обсуждены вопросы, связанные с программами, реализуемыми совместно мэрией Еревана и ЕИБ. Об этом сообщают из управления информации и по связям с общественностью мэрии Еревана.

Поприветствовав гостей и подчеркнув особую важность сотрудничества с ЕИБ, мэр Тарон Маргарян отметил, что для Еревана действительно важны совместно реализуемые программы. «Мы придаем особую важность сотрудничеству с Европейским инвестиционным банком в разных сферах городского хозяйства и очень рад тому, что уже имеются совместно реализованные успешные программы. Сегодня мы осуществляем программы сотрудничества в сферах управления городскими твердыми отходами, водоснабжения, энергосбережения, а также программу по реконструкции метрополитена. Я уверен, что продуктивность уже реализованных программ станет основой для дальнейшего расширения рамок нашего сотрудничества, в которые будут включены также программы по регулированию сферы городского транспорта»,-отметил мэр Тарон Маргарян и добавил, что в рамках своих полномочий мэрия Еревана готова обсудить все те программы, которые направлены на обеспечение благосостояния жителей. 

В свою очередь заместитель председателя Европейского инвестиционного банка Жан Вапавури подчеркнув важность сотрудничества с мэрией Еревана и выразив благодарность за совместную конструктивную работу, отметил, что сотрудничество с Арменией, по сути, началось с взаимодействия с Ереваном. «Господин мэр, Ереван для нас действительно надежный партнер, и мы намерены продолжить наше сотрудничество также и в других направлениях городского хозяйства. Мы высоко ценим наше взаимодействие с мэрией Еревана. Надеюсь, что наше сотрудничество и впредь будет взаимовыгодным и обеспечит ожидаемые результаты», - отметил Жан Вапавури.

__________________________________

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի փոխնախագահ Ժան Վապավուրիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին և առանձնակի կարևորելով Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իրականացվող համատեղ ծրագրերն իսկապես կարևոր են Երևան քաղաքի համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք կարևորում ենք Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, և ուրախ եմ, որ արդեն իսկ ունենք կյանքի կոչված ու հաջողված համատեղ տարբեր ծրագրեր։ Այսօր ակտիվ փոխգործակցության ծրագրեր ենք իրականացնում կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման, մետրոյի և էներգախնայողության ոլորտների ուղղությամբ, և վստահ եմ, որ այս ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին մենք ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ՝ մասնավորապես քաղաքային տրանսպորտի կանոնակարգման ոլորտում, որն այսօր Երևանի առաջնային խնդիրներից է», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության ապահովմանը:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ժան Վապավուրին իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նկատել է, որ Հայաստանի հետ համագործակցությունն, ըստ էության, սկսվել է հենց Երևանի քաղաքապետարանի հետ փոխգործակցությունից: «Պարոն քաղաքապետ, Երևանը մեզ համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք պատրաստակամ ենք շարունակել ձևավորված համագործակցությունը քաղաքային տնտեսության այլ ուղղություններով ևս: Մենք բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ առկա համագործակցությունը, քանզի իսկապես սահուն և արդյունավետ համագործակցության օրինակ է սա: Համատեղ բոլոր այն ծրագրերը, որ նախաձեռնվել են, իսկապես ունեցել են հաջող ընթացք ու ապացուցել իրենց արդյունավետությունը: Եվ ես լիահույս եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ ևս կլինի փոխշահավետ ու կապահովի այն արդյունքները, որոնք ակնկալվում են», - ընդգծել է Ժան Վապավուրին:

քաղաքապետարան Երևան Ереван мэрия
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...