Армянские фермеры не пострадают из-за закрытия компании "Аштарак кат" / «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունը դադարեցնելու պատճառով մթերումների գործընթացը չի ընդհատվելու

Заместитель министра сельского хозяйства Армении Роберт Макарян провел в пятницу совещание с представителями компаний, производящих молочные продукты, с целью обсуждения проблем, возникших в связи с прекращением деятельности компании "Аштарак Кат", сообщает пресс-служба ведомства.

"Как вам известно, компания "Аштарак Кат", которая занимает большую долю на рынке молочных продуктов, сегодня оказалась в тяжелом финансовом положении, имеет накопленные перед фермерскими хозяйствами долги. Сегодня необходимо предпринять шаги для того, чтобы процесс закупок не прекращался, и чтобы фермеры не пострадали из-за создавшейся ситуации", - отметил замминистра.

Макарян отметил также, что данная проблема нуждается в скорейшем решении, поскольку если вопрос не будет своевременно урегулирован, то весной и летом следующего года наряду с увеличением объемов производства молока могут возникнуть серьезные сложности с закупками.

Замглавы Минсельхоза призвал также при закупках дополнительного количества продукции не допустить понижения цен.

Участники совещания сообщили, что их компании готовы осуществить дополнительные закупки для организации в случае необходимости производства сухого молока или сыра из излишков молока.

Коснувшись других проблем сферы, представители компаний придали важность ужесточению госнадзора за импортом молочных продуктов, содействию местному производителю, а также повышению конкурентоспособности отечественной продукции.

В ответ на озвученные вопросы Макарян заверил, что правительство Армении предпринимает шаги по замещению импорта местной продукцией не только по линии молочных продуктов, но и другой сельскохозяйственной продукции. 

Компания "Аштарак-Кат" была основана в 1995 году на базе сырного завода в селе Агарак Арагацотнской области Армении. Как отмечается на сайте компании, ЗАО ''Аштарак-Кат" насчитывает около 500 сотрудников, производит около 45 видов мороженого, 50 видов молочных продуктов, а так же варенья и джемы. Компания сотрудничает с около 6000 фермерских хозяйств.

___________________________________

Պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունը դադարեցնելու պատճառով մթերումների գործընթացը չընդհատվի, եւ ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չտուժեն: Այս մասին, երեկ՝ նոյեմբերի 18-ին, կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ խորհրդակցությունը նվիրված է եղել «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով:

«Ինչպես տեղյակ եք, «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը կաթնամթերքի շուկայում ունի մեծ մասնաբաժին, այսօր հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, ունի գյուղացիական տնտեսություններին կուտակած պարտքեր: Այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի մթերումների գործընթացը չընդհատվի, եւ ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չտուժեն», - նշել է փոխնախարարը:

Ռոբերտ Մակարյանը հավելել է, որ այս խնդիրն ունի շուտափույթ լուծման կարիք, քանի որ այն ժամանակին չկարգավորելու դեպքում հաջորդ տարվա գարնան եւ ամռան ամիսներին կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ կարող են առաջանալ մթերման հետ կապված լուրջ խնդիրներ:

Միաժամանակ Ռոբերտ Մակարյանը հորդորել է լրացուցիչ քանակի մթերումներ իրականացնելիս թույլ չտալ գնի նվազեցում:

Հանդիպման մասնակիցները տեղեկացրել են, որ իրենց ընկերությունները պատրաստ են իրականացնել լրացուցիչ մթերումներ` կաթի ավելցուկից հարկ եղած դեպքում չոր կաթի կամ պանրի արտադրություն կազմակերպելու նպատակով:

Անդրադառնալով ոլորտում առկա այլ խնդիրներին` ընկերությունների ներկայացուցիչները կարեւորել են կաթնամթերքի ներկրումների նկատմամբ պետական վերահսկողության խստացումը, աջակցությունը տեղական արտադրողին, ինչպես նաեւ տեղական արտադրանքի մրցունակության բարձրացումը:

Ի պատասխան բարձրացված խնդիրների` փոխնախարարը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոչ միայն կաթնամթերքի, այլեւ այլ գյուղատնտեսական արտադրանքի մասով ներկրումները տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ:

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: Ըստ «Աշտարակ կաթ» ՓԲԸ պաշտոնական կայքի՝ ներկայումս ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից, արտադրում է կաթնամթերքի  50 և պաղպաղակի 45 տեսակ` իրենց ենթատեսակներով, ջեմեր և մուրաբաներ: «Աշտարակ-Կաթ» ընկերությունը համագործակցում է շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների հետ: 

ԱշտարակԿաթ АштаракКат
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...