Обзор прессы на 19-е ноября/կառավարության հին ու նոր դեմքերը և ՊԵԿ-ի չեռնոմիրդինյան կարգախոսը

"Грапарак": перестановки в правительстве продолжится
По сведениям газеты "Грапарак", кадровые перестановки в правительстве еще не завершились. В частности, планировавшиеся ранее изменения пока не осуществлены. Так, пишет газета, Армен Геворкян должен был стать не руководителем аппарата президента, а вице-премьером, а вице-премьер Ваче Габриелян — руководителем Контрольной палаты, председатель этой структуры Ишхан Закарян — послом Армении в Катаре. Однако Ваче Габриелян категорически отказался возглавить Контрольную палату. 

Как пишет газета, через шесть месяцев Карен Карапетян осуществит новые перемены, в частности, откажется от "старых", в том числе от министров иностранных дел Эдварда Налбандяна, труда и по социальным вопросам Артема Асатряна и по делам диаспоры Грануш Акопян, привлечет к работе новые лица.

С министерским креслом распрощается также Арпине Ованнисян, а ее «духовный наставник» Давид Арутюнян рассчитывает на портфель вице-спикера парламента, пишет газета. "Жаманак":
Овик Абрамян хочет вернуться в парламент Одна из главных интриг предстоящих в 2017 году выборов будет связана с именем экс-премьера Овика Абрамяна, пишет в сегодняшнем номере газета "Жаманак". По ее сведениям, президент Серж Саргсян пока не определился с дальнейшей судьбой бывшего главы кабинета министров. 

По свидетельству источников в исполнительном органе Республиканской партии, после выборов Абрамян хочет возглавить Национальное Собрание.

«Он уверен в том, что если не будет ничего экстраординарного, то именно он в 2018-м передаст кресло премьера Сержу Саргсяну. Абрамян рассчитывает на одно из первых трех мест в предвыборном списке республиканцев, возможно, на третье — после президента Саргсяна и премьера Карапетяна", — пишет газета. 

____________________________________________
«Հրապարակ». կառավարությունը կշարունակի վերադասավորվել

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ կադրային վերադասավորումները կառավարությունում դեռ չեն ավարտվել: Ըստ թերթի՝ նախապես ծրագրված են եղել մի շարք փոփոխություններ, որոնք դեռևս կյանքի չեն կոչվել: Այսպես. Արմեն Գևորգյանը պետք է դառնար ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավար, այլ՝ փոխվարչապետ, իսկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` Վերահսկիչ պալատի ղեկավար, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` Քաթարում դեսպան: Սակայն Վաչե Գաբրիելյանը կտրուկ դեմ է եղել իր ՎՊ տեղափոխվելուն:

Ըստ թերթի՝ 6 ամիս հետո Կարեն Կարապետյանը կրկին փոփոխությունների կգնա` ազատվելով հին կադրերից, այդ թվում՝ Էդվարդ Նալբանդյան, Արտեմ Ասատրյան, Հրանուշ Հակոբյան եռյակից՝ խաղի մեջ մտցնելով նոր դեմքերի:

«Նախարարական աթոռը կթողնի նաև Արփինե Հովհաննիսյանը՝ դառնալով պատգամավոր` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ակնկալիքներով, իսկ նրա հոգևոր «հայր» Դավիթ Հարությունյանի սպասումներն առնչվում են ԱԺ փոխնախագահի «պորտֆելին»,- գրում է թերթը:

**************************
«Հրապարակ». ՊԵԿ-ը՝ «Наш дом — Газпром» կարգախոսով

Թերթը նաև գրում է, որ պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են: Պաշտոններից ազատվել են օպերատիվ հետախուզության և ֆինանսահաշվային վարչությունների պետերը: «ՊԵԿ-ում ակնկալում են հերթական «գազավիկների» մուտքը հարկային, որտեղ կատակում են, թե ՌԴ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Վիկտոր Չեռնոմիրդինի օրինակով Կարեն Կարապետյանը և իր թիմը ձևավորում են նոր կուսակցություն՝ «Наш дом — Газпром»,- գրում է թերթը:
Ըստ թերթի, հարկայինում նեղսրտած են նաև այն բանից, որ ՊԵԿ նորանշանակ նախագահն իրենց չի թողնում գումար աշխատել։ «Նրանք կարծում են, որ մաքսայինում շարունակում են աշխատել, իսկ իրենք զրկված են դրանից»,- գրում է թերթը:
**************************

«Փաստ». Սեյրան Օհանյանը «գցեց» Դալլաքյանին

«Փաստ» օրաթերթը հայտնում է, որ Վիկտոր Դալլաքյանի կուսակցության` նոյեմբերին կայանալիք համագումարը հետաձգվել է: Հարցն այն է, որ Սեյրան Օհանյանն արդեն լուծել է իր խնդիրներն իշխանությունների հետ և ՀՀԿ ցուցակով կդառնա պատգամավոր կամ էլ գործադիրում պաշտոն կստանա:

«Վիկտոր Դալլաքյանը, որին քաղաքական առաջընթացի հույսեր էր ներշնչել հենց Օհանյանը, փաստորեն, հայտնվեց «քցվածի» կարգավիճակում: Սակայն պաշտպանության նախկին նախարարը որոշել է Դալլաքյանին լրիվ «անտեր» չթողնել»,-գրում է թերթը:

«Փաստի» տեղեկություններով` Սեյրան Օհանյանն իր մտերիմ գեներալներից մեկին, որն իր հետ աշխատել է ՊՆ-ում և ծագումով Արմավիրի մարզից է, հորդորել է կուսակցություն բացելու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դեպքում այդ մարզում ֆինանսավորել Դալլաքյանի ընտրական շտաբները:

**************************
«Ժամանակ». Արգամիչը ձգտում է վերադառնալ ԱԺ

«Ժամանակ» թերթի համոզմամբ, 2017 թվականի ԱԺ ընտրւթյուններում ՀՀԿ-ի ներսում կարևոր ինտրիգներից մեկը կապված է Հովիկ Աբրահամյանի հետ: Ըստ թերթի՝ Սերժ Սարգսյանը նախկին վարչապետի վերաբերյալ որոշում դեռևս չունի:

ՀՀԿ ԳՄ անդամ մի քանի գործիչների հայտնի է դարձել, որ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ԱԺ ընտրություններից հետո գլխավորել խորհրդարանը:

«Նա վստահ է, որ եթե արտահերթ զարգացումներ չլինեն, 2018-ին հենց նա կարող է սահուն և անցնցում վարչապետի աթոռը փոխանցել նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտած Սերժ Սարգսյանին: Արգամիչը հույս ունի ՀՀԿ նախընտրական ցուցակում զբաղեցնել առաջին երեք հորիզոնականներից մեկը, հավանաբար՝ երրորդը՝ Սերժ Սարգսյանից և Կարեն Կարապետյանից հետո»,- գրում է թերթը և հավելում. «Եթե Աբրահամյանին հաջողվի «ամրագրել» ԱԺ նախագահի պաշտոնը, նա որոշել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջարկել Արփինե Հովհաննիսյանին»:

armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...