По делу о резонансном убийстве в Ереване задержаны два криминальных авторитета/Շենգավիթում գրանցված աղմկահարույց սպանության գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող երկու անձ

Сегодня в рамках уголовного дела по факту резонансного убийства в одном и салонов красоты в Ереване  задержаны  два криминальных авторитета, сообщает пресс-служба Следственного комитета.

Согласно сообщению, речь идет об Алике Бандуряне и Армене Гаспаряне, более известных в криминальной среде как "Кяварци Алик" и "Бдо".

Они подозреваются в подстрекательстве к убийству.

13 ноября в результате стрельбы салоне красоты в ереванском административном районе Шенгавит погибли два человека – Геворк Аветисян и Мушег Мушегян, еще один пострадавший – Арам Петросян был госпитализирован в тяжелом состоянии. На теле Мушегяна были обнаружены колото-резанные раны в области брюшной полости.

По данному факту возбуждено уголовное дело по статьям "убийство", "покушение на убийство" и "незаконное хранение оружия". Следователи предъявили обвинение в убийстве, совершенном группой лиц Петросу Исраеляну и в пособничестве в убийстве - Рубену Хачатряну.

По состоянию на 18 ноября в рамках уголовного дела обвинение предъявлено двум лицам, еще трое задержаны.

------------------------------------------

Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ՝ Ալիկ Բանդուրյանը և Արմեն Գասպարյանը, ովքեր համարվում են քրեական հեղինակություն և առավել հայտնի են «Քյավառցի Ալիկ» և «Բդո» մականուններով, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նրանք կասկածվում են սպանության դրդչության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը նոյեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ Մուշեղ Մուշեղյանի սպանության համար. Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը)։ Նույն օրը որոշում է կայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։

Այսպիսով՝ նոյեմբերի 18-ի դրությամբ նշված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 2 անձ, ևս 3-ը ձերբակալվել է։

newsarmenia.am
Ереван Երեւան убийство криминальныйавторитет սպանություն ձերբակալում քրեականհեղինակություն
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...