Президент Серж Саргсян сегодня принял верительные грамоты новоназначенного Чрезвычайного и полномочного посла Эстонской Республики в Республике Армения Каи Каарелсона (резиденция в Тбилиси), сообщает пресс-служба Президента.
Президент Республики поздравил посла с вступлением в должность, пожелал успехов и подчеркнул, что Армения заинтересована в придании нового качества армяно-эстонскому сотрудничеству как в двустороннем, так и в многостороннем форматах. Серж Саргсян подчеркнул важность активизации сотрудничества во всех сферах, используя политический диалог высокого уровня, межпарламентские отношения и возможности гражданского общества.
Посол Каи Каарелсон отметил, что его прежний дипломатический опыт, связанный с международными организациями - ООН и ЕС, которые являются очень важными организациями для Армении и Эстонии, поможет более эффективно осуществлять его дипломатическую миссию в Армении.
Собеседники обсудили возможности развития сотрудничества в отраслях, представляющих взаимный интерес, в том числе, в сфере высоких технологий, где Эстония имеет большой прогресс, а Армения в последние годы зарегистрировала ощутимые успехи.
____________________________________
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի), հաղորդում է Նախագահի մամլո ծառայությունը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է նոր որակ հաղորդելու հայ-էստոնական համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Սերժ Սարգսյանը կարևորել է բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը՝ օգտագործելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական հարաբերություններն ու քաղաքացիական հասարակության հնարավորությունները:
Դեսպան Կաի Կաարելսոնը նշելով, որ իր նախկին դիվանագիտական փորձառությունը, որը կապված է եղել միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ, որոնք երկուսն էլ Հայաստանի ու Էստոնիայի համար շատ կարևոր կազմակերպություններ են, կօգնի ավելի արդյունավետ իրականացնել իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Էստոնիան մեծ առաջընթաց ունի, իսկ Հայաստանը վերջին տարիներին զգալի հաջողություններ է արձանագրել: