За незаконное обогащение чиновников будут лишать свободы сроком от 3 до 6 лет / Ապօրինի հարստացած պաշտոնատար անձինք կպատժվեն 3-6 տարի ազատազրկմամբ

Правительство Армении в ходе заседания 17 ноября одобрило проект решения о внесении изменения в Уголовный кодекс РА, в соответствии с которым криминализируется незаконное обогащение.

Законопроект представила министр юстиции Армении Арпине Ованнисян.

Так, в соответствии с законопроектом, в УК РА появится новая статья – 310․1 («Незаконное обогащение»).

Планируется, что законодательное изменение вступит в силу с 1 июля 2017 года.

Новая статья УК РА будет распространяться на лиц, которые обязаны в предусмотренном законом порядке представлять декларацию о доходах. То есть, речь идет о высокопоставленных должностных лицах и взаимосвязанных с ними лицах.

За незаконное обогащение предлагается наказывать лишением свободы на срок от 3 до 6 лет.

Данный законопроект Армения принимает в рамках борьбы с коррупцией. Статья о незаконном обогащении не будет иметь обратной силы. После утверждения правительством законопроект будет направлен в НС РА.

_______________________________________

Նոյեմբերի 18-ի նիստում Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագծին, որի համաձայն քրեականացվում է ապօրինի հարստացումը։ Այն կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը. Քրեական օրենսգրքում ավելանում է նոր՝ 310․1 հոդվածը՝ «Ապօրինի հարստանալը»:

«Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:

Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից։

Ապօրինի հարստանալու մասին հանցակազմի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: Այսինքն` թիրախավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրա հետ փոխկապակցված անձին՝ ծնողը, կինը կամ ամուսինը, և նրա հետ ապրող չափահաս և չամուսնացած զավակը: Կառավարությունն առաջարկում է ապօրինի հասրտացման համար սահմանել ազատազրկում` 3-ից 6 տարի ժամկետով:

Ապօրինի հարստացման հիմնական դրսևորումներ են դիտարկվում՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և/կամ պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Այս օրինագիծն ընդունվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, և ապօրինի հարստացման մասին դրույթը հետադարձ ուժ չի ունենա:

Panorama.am
закон Армения օրենք Հայաստան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...