В Ереване 17 ноября зарегистрировано трагическое ЧП с летальным исходом.
Как сообщает пресс-служба МЧС, около 14:10 часов поступил сигнал о том, что в подстанции около дома по улице Орбели от удара током погиб работник подстанции.
По данным Shamshyan.com, от удара трехфазным током погиб 54-летний Володя Гапоян.
-------------------------------------
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 14։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի 64 շենքի հարևանությամբ գտնվող եռաֆազ էլեկտրաենթակայանում աշխատակից է հոսանքահարվել և մահացել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարներն ու բժիշկները նշված ենթակայանում հայտնաբերել են 54-ամյա Վոլոդյա Գապոյանի դին՝ հոսանքահարված վիճակում: Նա Էրեբունի վարչական շրջանի բնակիչ էր, մալուխագործ: