О чём написано в газетах сегодня? Обзор прессы на 17-е ноября/Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 17–ի մամուլի տեսությունը

"Новое время": сколько получают президенты?

"Президент России Владимир Путин занял девятое место в рейтинге самых высокооплачиваемых лидеров государств", — пишет газета со ссылкой на российские источники. "Как стало известно, годовая зарплата Путина составляет 136 тысяч долларов. Меньше Путина получает лишь премьер Италии Маттео Ренци: 125 тысяч долларов, в то время как у лидера рейтинга президента США Барака Обамы — 400 тысяч долларов в год. От президентской зарплаты отказался новоизбранный президент США Дональд Трамп, заявив, что будет получать лишь символическую зарплату в один доллар.

Второе место в рейтинге занял премьер-министр Канады Джастин Трюдо: его годовая зарплата составляет 260 тысяч долларов. Канцлер Германии Ангела Меркель оказалась самым высокооплачиваемым лидером в Европе, заняв третье место с 234 тысячами долларами. Годовая зарплата президента Армении Сержа Саргсяна составляет около 24 тысяч долларов" — пишет издание.

********************
"Грапарак": у Роберта Кочаряна родился внук

"Второй президент Армении Роберт Кочарян вчера в очередной раз стал дедушкой: у его старшего сына — Седрака — вчера родился четвертый ребенок, после трех девочек — долгожданный мальчик. Малыш появился на свет в медцентре "Эребуни". На протяжении всего дня больница была "окружена" дорогими машинами родных и близких семьи Кочаряна. Следует отметить, что внуки Сержа Саргсяна также родились в этой больнице. Все они появились на свет благодаря известному врачу Андранику Погосяну", — пишет издание.
********************

"Грапарак": Гурген Арсенян выиграл "пари" у Александра Арзуманяна

"Оказывается, среди нас есть люди, которые накануне президентских выборов в США сделали правильный прогноз о том, что будущим президентом Америки станет не Хиллари Клинтон, а Дональд Трамп. На тему "Кто станет президентом: Трамп или Клинтон?" поспорили два депутата — Гурген Арсенян и Александр Арзуманян. Чутье Арсеняна — любителя азартных игр, не подвело его: он выиграл пари, а бывший министр иностранных дел прогнозировал победу Клинтон.

Сейчас Арсенян сожалеет, что они поспорили лишь на шампанское", — пишет газета.

********************
"Айкакан жаманак": из исполнительного органа РПА будет исключен ряд деятелей

"Согласно нашим сведениям, на предстоящем съезде РПА (Республиканская партия Армении — ред.), который состоится 26 ноября, из исполнительного органа будут исключены бывший министр здравоохранения Дереник Думанян и министр диаспоры Грануш Акопян. Республиканская элита хочет избавиться от Думаняна, который был причастен к последнему коррупционному скандалу. Напомним, что именно в период, когда он был министром, выявлен ряд нарушений касательно выдачи медицинских направлений. В связи с этим начальник агентства здравоохранения Саро Цатурян был освобожден от работы. Что касается министра диаспоры Грануш Акопян, то она уже воспринимается как чиновник, не способный реализовать какие-то реформы. Акопян придется распрощается также с должностью, и если этого не произойдет после съезда, значит, она покинет пост несколько месяцев спустя после парламентских выборов ", — пишет газета.
------------------------------
Ռոբերտ Քոչարյանը երեկ տղա թոռ է ունեցել. «Էրեբունի» ԲԿ-ն «պաշարված էր»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ևս մեկ անգամ պապիկ է դարձել․ նրա ավագ որդին՝ Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո՝ արու զավակ։ Ծննդաբերությունն այս անգամ եղել է «Էրեբունի» հիվանդանոցում, ողջ օրը հիվանդանոցը «պաշարված» է եղել Քոչարյանի ընտանիքի մտերիմների ու հարազատների թանկարժեք մեքենաներով։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի թոռնիկները ևս ծնվել են այս հիվանդանոցում։ Նրանց բոլորին «ընդունել» է հայտնի բժիշկ Անդրանիկ Պողոսյանը»։

********************
«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը հաղթել է Ալեքսանդր Արզումանյանի հետ ունեցած «գրազը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ մեզանում կան մարդիկ, որոնք ԱՄՆ ընտրությունների նախօրեին ճիշտ են կանխատեսել, որ ապագա նախագահը ոչ թե Հիլարի Քլինթոնն է լինելու, այլ Դոնալդ Թրամփը։ «Թրա՞մփ, թե՞ Քլինթոն» թեմայով գրազ են եկել երկու պատգամավոր՝ Գուրգեն Արսենյանը և Ալեքսանդր Արզումանյանը։

Ազարտային խաղերի սիրահար Արսենյանի հոտառությունն այս անհավանական հաղթանակի պարագայում իրեն չի դավաճանել՝ նա տարել է գրազը, իսկ նախկին արտգործնախարարը Քլինթոնի հաղթանակն է կանխատեսել։ Հիմա, թերևս, Արսենյանն ափսոսում է, որ ընդամենը շամպայնի վրա են գրազ եկել»:

********************
«Հայկական ժամանակ». ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի մի շարք գործիչներ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նոյեմբերի 26-ին սպասվող համագումարի ժամանակ կազմավորվելիք 19 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հանրապետական վերնախավը ցանկանում է ազատվել առողջապահական վերջին աղմկոտ կոռուպցիոն գործին առնչվող Դ. Դումանյանից: Հիշեցնենք, որ հենց նրա նախարար եղած ժամանակ են տեղի ունեցել առողջապահական ուղեգրերի լայնածավալ չարաշահումները, որ բացահայտվեցին ամիսներ առաջ: Այդ գործով անցնող Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ազատվեց պաշտոնից:
Ինչ վերաբերում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ապա նա արդեն ընկալվում է որպես իր դարն ապրած պաշտոնյա, որը որևէ բարեփոխում իրականացնելու ընդունակ չէ:
Վերջինս հրաժեշտ կտա նաև իր պաշտոնին, և եթե դա տեղի չունենա համագումարից հետո նախատեսվող փոփոխությունների ժամանակ, ապա կլինի մի քանի ամսից՝ խորհրդարանական ընտրություններից հետո»:
********************
«Ժողովուրդ». Սրընթաց զարգացում՝ «Սասնա ծռերի» գործում. «ճառ ասողները» ազատ են արձակվելու

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործը սրընթաց զարգանում է: Օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքական հրահանգն իջեցվել է, ըստ որի՝ «ճառ ասողները» ազատ են արձակվելու, իսկ «զանգ կախողները» մնալու են կալանքի տակ:

Այսպես՝ երեկ հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու գործով կալանավորված 12 անդամի մեղադրանքներն ավելացել են: Խոսքը նրանց մասին է, ովքեր ունակ են հանուն իրենց ծրագրերի զենք վերցնել և ըմբոստանալ: Իսկ բոլոր նրանք, ովքեր միայն քաղաքական ելույթներ են ունենում, այլ կարգավիճակում կհայտնվեն:

Ասել է, թե իշխանությունների համար ռեալ վտանգ ներկայացնող կերպարները, այդ թվում՝ հանրային դեմքերը, տարիներով կմնան անազատության մեջ` ենթարկվելով ընդհուպ ցմահ ազատազրկման: Ոստիկանների վրա հարձակումը չի ներվելու»:
********************
«Հայկական ժամանակ». «Փարքինգ սիթի սերվիսը» և «Սեքյուրիթի դրիմը» սերտորեն փոխկապակցված են պետության հետ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսպես կոչված տեսախցիկների և «կարմիր գծերի» բիզնեսի պետականացման գործընթացը, կարելի է ասել, պաշտոնապես սկսվել է: Երեկ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հրավիրած ասուլիսի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել «կարմիր գծերի» բիզնեսի սեփականատեր «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հետ տարվող բանակցությունների վերաբերյալ, իսկ ոստիկանությունն էլ հաղորդագրություն է տարածել արագաչափերը և տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ: Ուշագրավ է այն արագությունը, որով մասնավոր բիզնեսը դառնում է պետական և ավելի ուշագրավ է, որ մասնավորը հոժարակամ հանձնում է իր բիզնեսը պետությանը՝ հրաժարվելով իր ապագա հսկայական շահույթներից: Համենայն դեպս այդ բիզնեսների սեփականատերերը դժգոհության որևէ ակնարկ դեռ չեն արել:

Դեռ երկու շաբաթ էլ չի անցել այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը իր մոտ հրավիրած խորհրդակցությունում Երևանի քաղաքապետարանին ու ոստիկանությանը հանձնարարեց ըստ էության սկսել այդ բիզնեսների պետականացման գործընթացը: Տեսական առումով պատկերը հետևյալն է` թե «Փարքինգ սիթի սերվիսը», և թե «Սեքյուրիթի դրիմը» ժամանակին ներդրումներ են արել, ձեռք բերել թանկարժեք սարքավորումներ, որպեսզի տարիների ընթացքում դրանք շահագործեն և շահույթ ստանան:

Ընդ որում, գործունեության սկզբնական շրջանում նրանք պետք է կրեն վնասներ: Օրինակ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը, Վահե Նիկոյանի ասելով, 2015 թվականին կրել է 170 միլիոն դրամի վնաս: Ու հիմա, երբ եկել է արդեն շահույթ ստանալու պահը, հանկարծ սեփականատերերը կամավոր սկզբունքներով հանձնում են այն ուրիշի: Թե ինչ սխեմաներով այն կանցնի պետությանը, առայժմ ամբողջությամբ չի բացահայտվում: Վահե Նիկոյանը հայտարարել է, թե «Փարքինգ սիթի սերվիսի» բաժնետոմսերը անցնելու են Երևանի քաղաքապետարանին այն պայմանով, որ ընկերության ակտիվները առնվազն պակաս չլինեն պարտավորություններից:

Իսկ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը «armtimes.com» կայքի թղթակցի հետ զրույցում ընդհանրապես հրաժարվել է մանրամասներ բացահայտել իր ընկերության սեփականատիրոջ փոփոխության սխեմաների վերաբերյալ: «Դուք ուզում եք, որ ես ձեզ ասեմ, որ բիզնեսը խլո՞ւմ են: Ոչ ոք դեռ ոչինչ չի խլում, պայմանները դեռ վերջնական պարզ չեն, երբ որ վերջնական պարզ լինեն, այն ժամանակ կհասկանանք՝ մե՞նք ենք խլում, թե՞ իրենք են խլում: Դեռ ոչինչ պարզ չի»,- թղթակցի հարցերին ի պատասխան՝ ասել է նա: Սրանով հանդերձ կարելի է փաստել, որ հասարակության շրջանում համառորեն շրջանառվող լուրերը, թե «Փարքինգ սիթի սերվիս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների իրական սեփականատերերը բոլորովին այլ` իշխանության ամենաբարձր ներկայացուցիչների հետ սերտորեն փոխկապակցված անձինք են, ավելի են հիմնավորվում»:

armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...