Серж Саргсян об открытии армяно-турецкой границы: «От нас ничего не зависит» / Սերժ Սարգսյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին. «Մեզանից ոչինչ կախված չէ»

Открытие армяно-турецкой границы может произойти только по обоюдному желанию Еревана и Анкары без предварительных условий, заявил Sputnik Армения президент Армении Серж Саргсян.

«Ещё в 2008 году мы предложили туркам обнародовать тот переговорный процесс, который вяло проходил, и уже к 2009 году пришли к подписанию двух протоколов. И в Цюрихе в присутствии трех министров иностранных дел стран-постоянных членов Совета Безопасности ООН подписали эти два протокола. Но, к сожалению, через определенное время стало ясно, что турки не готовы ратифицировать эти протоколы и фактически не готовы установить с Арменией отношения без предусловий. И они начали выдвигать предусловия: Армения пусть уговорит Нагорный Карабах, чтобы Азербайджану передали хоть один оккупированный район, как они их называют. То есть часть зоны безопасности. И тогда турки будут готовы установить отношения, открыть границы. Наш ответ был таким: "Извините, об этом нужно было говорить до подписания, то есть во время переговорного процесса". И после этого у нас никаких отношений с Турцией не существует», - сказал Саргсян в интервью гендиректору МИА «Россия сегодня» Дмитрию Киселеву.

Как заявил Саргсян, «до 2009 года даже некоторые наши друзья говорили, что мы закомплексованы геноцидом, что мы просто не хотим с турками иметь какие-то отношения, пока они не признали геноцид. Но мы же пошли на это. Вы понимаете тогдашнее мое состояние, когда я объездил почти весь мир, встречаясь с представителями армянской диаспоры. А в Париже, Нью-Йорке, Лос-Анжелесе, Бейруте против президента Армении вышли тысячи граждан этих стран армянской национальности с требованием не подписывать эти протоколы. Я работал, я уговаривал, я просил. Результат — подписали, они свои обязательства не выполняют». 

«Что дальше еще делать? Идти на поводу и сказать: "Да, давайте зону безопасности отдадим Азербайджану", а Турция откроет границы. И что дальше? Через три месяца, через год, через полтора года будет какой-то конфликт, снова закроет. Это же от нас не зависит. Я всегда, может это уже непопулярный пример, говорю, что любая свадьба и любое создание семьи требует согласия двоих. Здесь нельзя говорить, что вопрос на 50 процентов решен, это не тот случай. От нас ничего не зависит в этом плане», - заключил президент.

______________________________________________

Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի և Անկարայի փոխադարձ ցանկությամբ։ Այս մասին Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դեռ 2008 թ.-ին թուրքերին առաջարկեցին թարմացնել բանակցային գործընթացը, որը դանդաղ էր առաջ գնում և արդեն 2009 թ.-ին հանգեցինք երկու արձանագրությունների ստորագրմանը։ Ցյուրիխում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների երեք արտգործնախարարների ներկայությամբ ստորագրեցինք այդ երկու արձանագրությունները։ Դժբախտաբար, որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ թուրքերը պատրաստ չեն վավերացնել արձանագրությունները և փաստացի պատրաստ չեն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ առանց նախապայմանների։ Նրանք սկսեցին նախապայմաններ առաջադրել՝ Հայաստանը թող համոզի Լեռնային Ղարաբաղին, որ Ադրբեջանին հանձնեն թեկուզ մեկ, ինչպես իրենք էին ասում՝ «բռնազավթված» շրջան: Այսինքն, անվտանգության գոտու մի մասը։ Այդ ժամանակ թուրքերը պատրաստ էին հարաբերություններ հաստատել, բացել սահմանը։ Մենք ասացինք. «Կներեք, այդ մասին կարելի էր խոսել մինչև ստորագրումը, այսինքն, բանակցային գործընթացի ժամանակ»։ Դրանից հետո մենք Թուրքիայի հետ որևէ հարաբերություններ չունենք», - ասել է ՀՀ նախագահը՝ «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում:

Սարգսյանի խոսքով՝ մինչև 2009 թվականը մեր մի քանի բարեկամները խոսում էին այն մասին, որ մենք ունենք ցեղասպանության բարդույթ, որ մենք ուղղակի չենք ցանկանում ինչ-որ հարաբերություններ հաստատել թուրքերի հետ, քանի դեռ նրանք չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։ «Բայց մենք գնացինք դրան։ Դուք հասկանում եք իմ դրությունը, այդ ժամանակ ես շրջեցի գրեթե ամբողջ աշխարհով` հանդիպելով հայ սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ հազարավոր հայազգի քաղաքացիներ են դուրս գալիս և բողոքում, պահանջում են չստորագրել այդ արձանագրությունները։ Ես աշխատում էի, համոզում, խնդրում։ Արդյունքում ստորագրեցինք, բայց նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում», - նշեց Սերժ Սարգսյանը:

«Էլ ի՞նչ անել։ Տեղի տալ և ասել. «Այո, եկեք անվտանգության գոտին հանձնենք Ադրբեջանին», իսկ Թուրքիան կբացի սահմանները։ Իսկ հետո՞։ Երեք ամիս, մեկուկես տարի, երեք տարի հետո կլինի ինչ-որ հակամարտություն, կրկին կփակի։ Դա կախված չէ մեզանից։ Ես միշտ ասում եմ, որ ցանկացած հարսանիք և ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնությունը։ Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով լուծված է, դա այդ դեպքը չէ։ Այդ առումով մեզանից ոչինչ կախված չէ», - ասաց նախագահը։

Спутник
СержСаргсян ՍերժՍարգսյան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...