Мэрия Еревана заявила о приобретении 100 процентов акций ЗАО «Паркинг сити сервис» / Երևանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն ձեռք կբերի «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը

Мэрия Еревана достигла соглашения о приобретении 100 процентов акций ЗАО «Паркинг сити сервис» в качестве пожертвования. Об этом на пресс-конференции 16 ноября заявил заместитель мэра Еревана Ваге Никоян.

Одновременно, согласно вице-мэру, учитывая также опыт эффективной эксплуатации оборудования, внедренного для предоставления услуг, в рамках достигнутого соглашения мэрия Еревана предусматривает передать акции ЗАО Паркинг сити сервис» в правление ЗАО «Локатор». В результате, по словам Ваге Никояна, вся недвижимость, необходимая для организации платных автостоянок, станет общинной собственностью, а перешедшая под ведомство мэрии Еревана компания при поддержке мэрии Еревана возьмет на себя процесс погашения адекватных этим активам обязательств.

Заместитель мэра Еревана сообщил также, что следующим шагом мэрия расторгнет соглашение с компанией «Паркинг Сити Сервис» об услугах по организации платных автостоянок, которое предполагало соотношение выплат 70/30. Затем, с согласия правительства РА, мэрия подпишет 2 договора сроком на 10 лет. Первый договор будет подписан с «Паркинг Сити Сервис» для получения права на платные парковочные услуги, а второй договор - с компанией «Локатор» — в целях оказания услуг по управлению акциями.

«Средства, собираемые в бюджете Еревана с пошлин на автостоянки (не считая расходы), в течение ближайших лет вырастут, по меньшей мере, на 100 млн. драмов, а после этого – ежегодно на 400 млн. драмов», - отметил Ваге Никоян.

_____________________________________________

Երևանի քաղաքապետարանը համաձայնության է եկել որպես նվիրատվություն ձեռք բերելու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը, այն պայմանով, որ ձեռք բերման պահին ընկերության ակտիվները պետք է հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից, ընդ որում այդ փաստը պետք է հստակ ամրագրվի արտասահմանյան հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից: Այս մասին հայտնել է նոյեմբերի 16-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Միաժամանակ հաշվի առնելով նաև ծառայությունների համար ներդրված սարքավորումների արդյունավետ շահագործման փորձ ունենալու հանգամանքը՝ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Երևանի քաղաքապետարանը նախատեսում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին: Արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային սեփականություն, իսկ արդեն Երևանի ենթակայությանն անցած ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կստանձնի այդ ակտիվներին համարժեք պարտավորությունների մարման գործընթացը:

Երևանի քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ հաջորդ քայլով Երևանի քաղաքապետարանը փոխադարձ համաձայնությամբ վաղաժամկետ կլուծի «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության հետ կնքված «Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման» գնման պայմանագիրը, ինչը ենթադրում էր վճարման հայտնի 70-30 հարաբերակցությունը: Փոխարենը ՀՀ կառավարության համաձայնությամբ ուղղակի եղանակով մինչև 10 տարի ժամկետով կկնքի երկու պայմանագիր, որոնցից առաջինը «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման նպատակով՝ դրա համար անհրաժեշտ հաշվարկված և ֆիքսված գումարի չափով՝ հստակ սահմանելով ծառայության մատուցման չափորոշիչները: Երկրորդ պայմանագիրը կլինի «Լոկատոր ՓԲԸ-ի հետ՝ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման ծառայության ձեռքբերման համար: Պայմանագրով հստակ կսահմանվեն այն նվազագույն արդյունքները, որոնք պետք է ապահովի «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն, և որոնք պետք է պակաս չլինեն նախորդ ժամանակահատվածում ձեռք բերված առավելագույն արդյունքից, որի դիմաց «Լոկատոր» ՓԲԸ-ն կվարձատրվի հստակ ամրագրված գումարի չափով: 

«Գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն, իսկ ավտոկայանատեղերի տուրքից Երևանի բյուջե հավաքագրվող գումարները (հանած ծախսերը) առաջիկա տարիների ընթացքում կաճեն տարեկան առնվազն 100 մլն դրամով, իսկ դրանից հետո տարեկան առնվազն 400 մլն դրամով», - նշել է Վահե Նիկոյանը:

yerevan.am
автомобиль Армения ավտոմեքենա Հայաստան Ереван Երևան ավտոկայանատեղի автостоянка
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...