Завершилось расследование по делу о взятке, полученной судьёй Ишханом Барсегяном / Ավարտվել է դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունը

На основании фактических данных, полученных в ходе расследования в ОСС СК Армении, было установлено, что судья суда первой инстанции Шенгавита Ишхан Барсегян за осуществление действий в пользу одной из сторон в рамках своих полномочий по гражданскому делу, расследуемому в суде первой инстанции Шенгавита, 27 октября сего года потребовал через адвоката Э. Закарян и лично получил в одном из подземных пешеходных переходов Еревана от гражданина Х. Д. 1000 долларов в качестве взятки. Об этом сообщают в управлении по информации и связям с общественностью ОСС СК Армении.

В рамках расследуемого дела судье суда первой инстанции Шенгавита Ишхану Барсегяну было выдвинуто обвинение по ст. 311 УК Армении. За посредничество в получении взятки адвокату Э. Закарян было выдвинуто обвинение по ст. 313 УК Армении. По отношению к судье суда первой инстанции Шенгавита Ишхану Барсегяну в качестве меры пресечения был избран арест.

Расследование в ОСС Армении завершено. Дело с обвинительным заключением передано в прокуратуру – для вынесения вердикта и отправки в суд.

Справка: Подозреваемый или обвиняемый в преступлении считается невиновным, пока его не доказана вступившим в законную силу приговором суда.

____________________________________

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, փաստաբան Է. Զաքարյանի միջոցով, պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Է. Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Ի. Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ
взятка судья կաշառք դատավոր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...