В Ереване прошла бизнес-конференция на тему устойчивого развития горнодобывающей промышленности в Армении / Երևանում անցկացվել է բիզնես-համաժողով՝ կենսունակ հանքարդյունաբերության հարցերի շուրջ

16 ноября посольство США в Ереване в партнерстве с Министерством экономического развития и инвестиций РА, Министерством энергетики и природных ресурсов РА и банком HSBC организовало однодневную бизнес-конференцию на тему устойчивого развития горнодобывающей промышленности. Цель бизнес-конференции заключалась в установлении связей между горнодобывающими компаниями Армении и США, предлагающими такие товары и услуги, которые обеспечивают более высокую производительность шахт, безопасность персонала и охрану природы. В мероприятии приняли участие представители семи ведущих компаний США и 35 армянских горнодобывающих компаний.

Конференция была направлена на укрепление коммерческих связей между Соединенными Штатами и Арменией путем представления работникам армянского горнодобывающего сектора ведущих американских компаний, а также путем предоставления американским компаниям возможности продемонстрировать последние технологические достижения в этой области.

«Горные работы, выполненные ответственно и прозрачно, в соответствии с самыми высокими международными экологическими и социальными стандартами, могут стать успешной инвестицией и принести пользу армянскому народу. Использование новейших технологий и техники сделает горнодобывающую промышленность безопаснее для работников и поможет защитить окружающую среду Армении», – сказал посол США в Армении Ричард Миллс  в своем вступительном слове.

Во время настоящей однодневной бизнес-конференции американским компаниям удалось получить более глубокое понимание целей и приоритетов государственных лидеров и предприятий Армении, а также ознакомиться с различными точками зрения финансовых учреждений и ключевых бизнес-субъектов нашей страны.

«Сегодня мы фокусируемся на горнодобывающем секторе, поскольку, как вы знаете, он является одной из ведущих отраслей экономики Армении и играет важную роль в формировании ВВП и экспорта. Горнодобывающая промышленность представляет реальные возможности для Армении, и возможности эти – это не просто идеи на бумаге. Существуют успешные горнодобывающие предприятия, которые уже действуют и стремятся к расширению производства. Мы хотим, чтобы они расширялись и в то же время сохранялась природная красота страны, вкладывались средства в населенные пункты, где осуществляются горные работы, а рабочая сила находилась под защитой», – сказал Ричард Миллс.

_________________________________________________

Ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու ԷյչԷսԲիՍի բանկի հետ համատեղ կազմակերպել էր մեկօրյա բիզնես-համաժողով՝ կենսունակ հանքարդյունաբերության հարցերի շուրջ: Համաժողովի նպատակը կապերի ձևավորումն էր Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջև, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը և օգնում բնապահպանական հարցերում: Համաժողովին մասնակցեցին 7 ամերիկյան առաջատար ընկերությունների և 35 հայկական հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովը միտված էր Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը՝ Հայաստանի հանքարդյունահանողներին ներկայացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, իսկ ամերիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնել տեխնոլոգիաների ասպարեզում իրենց նորագույն տեսականին:

«Հանքարդյունահանումը, եթե կատարվում է պատասխանատու ու թափանցիկ կերպով և միջազգային բնապահպանական ու սոցիալական ամենաբարձր նորմերին համահունչ, կարող է լինել հաջող և շահավետ ներդրում Հայաստանի ժողովրդի համար: Կենսունակ հանքարդյունահանումը՝ նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների կիրառմամբ անվտանգ կլինի հանքարդյունաբերության աշխատողների համար ու հնարավորություն կտա ապահովելու Հայաստանի բնության պահպանությունը», - ասաց դեսպան Միլսն իր բացման խոսքում:  

Մեկօրյա այս համաժողովի ընթացքում ամերիկյան ընկերությունները կարողացան պատկերացում կազմել ՀՀ կառավարության ու տեղի գործարարների նպատակների ու գերակայությունների մասին, ինչպես նաև ծանոթանալ բազմակողմ ֆինանսական հաստատությունների և բիզնես դաշտի հիմնական դերակատարների տեսակետներին: 

«Այսօր մեր ուշադրության կենտրոնում հանքարդյունաբերության ոլորտն է, քանի որ ինչպես գիտեք, դա Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, որը զգալի մասնաբաժին ունի երկրի ՀՆԱ-ում և արտահանման մեջ: Այս ոլորտն իրական հնարավորություններ ունի Հայաստանի համար, իսկ այդ հնարավորությունները սոսկ թղթի վրա ամրագրված գաղափարներ չեն. կան հաջող հանքարդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք արդեն գործում են և ձգտում ընդլայնել իրենց գործունեությունը: Մենք ուզում ենք, որ նրանք աճ ունենան և միաժամանակ պահպանվի երկրի բնական գեղեցկությունը, ներդրումներ կատարվեն այն համայնքներում, որտեղ արդյունահանում են իրականացնում, և ապահովվի աշխատուժի պաշտպանվածությունը», - ասաց դեսպան Միլսը:

США Армения ԱՄՆ Հայաստան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...