В Армении наблюдается нехватка специалистов в области инновационных технологий / Հայաստանում առկա է ՏՀՏ մասնագետների պակաս

Основным препятствием для взлета в ИТ-отрасли в Армении специалисты называют нехватку кадров. Об этом заявил замдиректора «Союза предприятий ИТ-отрасли» Айк Чобанян. С его слов, в Армении в ИТ-отрасли есть 2500 вакантных рабочих мест. По соответствующим специальностям вузы страны ежегодно выпускают 1800 человек.

«Несмотря на такое количество выпускников, не все из них соответствуют требованиям рынка. Можно сказать, что соответствует только половина. Следовательно, наши основные усилия направлены на образование. Начался новый процесс: проводятся соответствующие курсы в школах, составлены программы для средних профессиональных учебных заведений. Это называется кратковременный бакалавриат»,- сказал замдиректора «Союза предприятий ИТ-отрасли» Айк Чобанян. С его слов, важно также неформальное образование в сети.

Как сказал Айк Чобанян, очень важна студенческая практика, которая зачастую проводится на невысоком уровне, часто она носит формальный характер, хотя должна иметь первостепенное значение.

Директор компании «Синопсис» Овик Мусаэлян думает, что для повышения уровня образования надо работать во всех звеньях. «Важно, чтобы талантливые дети смогли профессионально сориентироваться еще в школе. Мы сталкиваемся с той нелогичной ситуацией, когда дети, получившие медали на технических олимпиадах, выбирают в дальнейшем гуманитарные потоки. Это вызывает озабоченность»,- сказал  Овик Мусаэлян. Он сказал, что с прошлого года в школах проводятся курсы по микроэлектронике, телекоммуникациям, ИТ, и это поможет тому, чтобы в ВУЗы шла определенным образом подготовленная молодежь.

 «Для нас важно, чтобы ВУЗы получали из школ качественный кадровый материал, чтобы в дальнейшем выпускники были затребованы в частном секторе. Опыт показывает, что только 7-8%  выпускников ВУЗов трудоустраиваются на рынке труда. Здесь важна разработка концепции технологического университета – на базе политехнического»,- сказал  Овик Мусаэлян.

По его словам, локомотивом в дальнейшем развитии может стать кадровый вопрос, в частности, для вхождения в Армению транснациональных корпораций. Овик Мусаэлян считает важным то, что премьер-министр держит эти проблемы в центре внимания. Уже есть договоренность о еженедельных встречах с представителями отрасли.

В Армении регистрируется ежегодный рост в 25% в ИТ-отрасли. За последние 10 лет среднегодовой прирост в ИТ-отрасли составляет 33%. Продукция армянских специалистов ИТ-отрасли экспортируется в различные страны мира, причем, львиная доля – в США.

______________________________________

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի թռիչքային զարգացման գլխավոր խնդիրը մասնագետները համարում են աշխատուժի պակասը:  «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» փոխտնօրեն Հայկ Չոբանյանն նշեց, որ այսօր Հայաստանում ՏՀՏ ոլորտում կա 2500 թափուր աշխատատեղ: Համապատասխան մասնագիտություններով համալսարանների տարեկան շրջանավարտների թիվը 1800 է:

«Թեպետ այդքան շրջանավարտ կա, սակայն նրանցից ոչ բոլորն են համապատասխանում շուկայի պահանջներին: Կարելի է ասել կեսն է համապատասխանում: Հետևաբար, մեր հիմնական ջանքերն ուղղված են կրթության ոլորտին: Նոր գործընթաց է սկսվել, համապատասխան դասընթացներ են իրականացվում դպրոցներում, կրթական ծրագրեր են կազմվել միջին մասնագիտական հաստատությունների համար: Դա կոչվում է կարճաժամկետ բակալավրիատ»,-ասաց Հայկ Չոբանյանը` կարևորելով նաև ոչ ֆորմալ, առցանց կրթությունը:

Հայկ Չոբանյանի խոսքով, շատ կարևոր է ուսանողների պրակտիկան, որը շատ դեպքերում բարձր մակարդակով չի իրականացվում: Ըստ նրա` շատ դեպքերում պրակտիկան ձևական բնույթ է կրում, այնինչ, այն պետք է լինի առաջնահերթ հարց:

«Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով,  կրթական մակարդակը բարձրացնելու համար շատ կարևոր է բոլոր օղակներում աշխատանք տանելը: «Կարևոր է, որ դպրոցներում մեր տաղանդաշատ պատանիները հստակ պատկերացում ունենան մասնագիտական կողմնորոշման հարցում: Այս տարիներին առնչվում ենք ոչ տրամաբանական մի իրողության հետ, երբ բնագիտական հոսքերում օլիմպիադաներում մեդալներ ստացած երեխաները հետագայում ընտրում են հումանիտար հոսքը: Դա մտահոգում է»,-ասաց Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ նախորդ տարվանից դպրոցներում իրականացվում են դասընթացներ միկրոէլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների գծով: Դա կօգնի, որ բուհեր մուտք գործեն արդեն որոշակի պատրաստված երեխաներ:

«Մեզ համար կարևոր է, որ բուհերը դպրոցներից ստանան որակյալ կադրային հումք, որ ավարտելուց հետո այդ երիտասարդները պահանջված լինեն մասնավոր հատվածում: Փորձը ցույց է տալիս, որ բուհեր ավարտած երիտասարդների 7-8 տոկոսն է աշխատաշուկայում տեղ գտնում: Այստեղ շատ կարևոր է տեխնոլոգիական համալսարան ունենալու կոնցեպցիայի մշակումը` պոլիտեխնիկի բազայի հիման վրա»,-հավելեց Հովիկ Մուսայելյանը: Ըստ նրա` կադրերի խնդրի լուծումը կարող է լոկոմոտիվ լինել հետագա գործընթացների համար: Մասնավորապես, տրանսնացիոնալ կորպորոցիաների մուտքը Հայաստան ապահովելու համար: Հովիկ Մուսայելյանը կարևոր համարեց այն, որ վարչապետը հետևողականորեն ոլորտի խնդիրներն իր ուշադրության կենտրոնում է պահում: Արդեն կա պայմանավորվածություն շաբաթը մեկ անգամ ոլորտի մասնագետների հետ հանդիպումներ կազմակերպելու համար:

Հայաստանում ՏՀՏ ոլորտը տարեկան գրանցում  է առնվազն  25 տոկոս աճ: Վերջին 10 տարիների միջին տարեկան աճը կազմել է 33 տոկոս: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների արտադրանքն արտահանվում է աշխարհի բազմաթիվ երկրներ, առյուծի բաժինը` ԱՄՆ:

armenpress
ИТ Армения ՏՀՏ Հայաստան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...