Обзор прессы на сегодня/Աթեշյանի հայաստանյան այցից մինչև վարչապետի ճոխ գնումներ. Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 15–ի մամուլի տեսությունը

Իրավունք. «Ինչու՞ է Աթեշյանը ժամանել Հայաստան»

Թուրքիայի նախագահ Ռեեջեփ Թայիփ Էրդողանին գրած աղմկահարույց նամակի պատճառով Հայաստանի ու Սփյուռքի հասարակության քննադատության թիրախում հայտնված Պոլսո հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նախօրեին առավոտյան ժամանել է Երևան։ «Ըստ տեղեկությունների`Աթեշյանը Հայաստան է այցելել Մայր աթոռի հրավերով։ Թե ինչ նպատակով, Մայր աթոռի լրատվական բաժնից ոչինչ չհայտնեցին` նկատելով միայն, որ հավելյալ տեղեկություններ կտրամադրեն առաջիկայում»,-գրում է թերթը։
**************************
Ժամանակ. ՀՀԿ փոխնախագահ

Թերթը գրում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ կընտրվի ՀՀԿ փոխնախագահ` Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն։

«Այլ առանցքային փոփոխություններ համագումարի ժամանակ, ըստ էության, չեն լինելու։ Մյուս փոխնախագահները պահպանելու են իրենց դիրքերը կուսակցությունում։ Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով փոփոխությունների վերաբերյալ հարցին, ասել էր. «Ես միայն կարող եմ ասել, որ կուսակցությունը շարունակելու է ղեկավարել ՀՀ նախաագահ Սերժ Սարգսյանը։ Մնացածը կիմանաք համագումարի օրը»,,-գրում է թերթը։

Իսկ Հովիկ Աբրահամյանը, թերթի տեղեկություններով, շարունակում է մնալ խորը անորոշության մեջ։ Ըստ թերթի տարածած տեղեկությունների` Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպումից հետո որոշվել վճռել ընթացիկ ամսվա նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարից հետո։
**************************
Հայկական ժամանակ. «Նվեր Լուկաշենկոյին»

Թերթը գրում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ճոխ գնումներ անել։ Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար։ Պաշտոնական փաստաթղթերի համաձայն` նկարի հեղինակը Ցոլակ Ազիզյանն է։
«Կառավարությունն այդ նկարը գնել է Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների խորհրդի նիստին ՀՀ-ի մասնակցելու առթիվ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-28-ը վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել էր Մինսկ` մասնակցելու վերը նշված նիստին։ Իսկ այս նկարը նա գնել է հավանաբար հյուրընկալող երկրի` Բելառուսի վարչապետին կամ նախագահ Լուկաշենկոյին նվիրելու համար։ Ի դեպ, վարչապետն իր հետ նաև ինը հատ «Նաիրի» և «Դվին» բարձրակարգ կոնյակ է տարել` հավանաբար ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերներին նվիրելու համար»,-գրում է թերթը։
**************************
Առավոտ. «Թրամփը կաշխատի աշխուժացնել հայ-ամերիկյան հարաբերությունները»

Թերթն անդրադարձել է Թրամփի նախագահության օրոք հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը։
«Թրամփը կաշխատի աշխուժացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, եթե պաշտոնական Երևանը չունենա արտաքին և ներքին սահմանափակումներ։Հայ-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր դինամիկան մեծապես կախված կլինի նաև այն հանգամանքից, թե ով է լինելու նոր պետքարտուղարը և ընդհանրապես` նրա ողջ թիմը։ Եթե պետքարտուղար լինի Նյութ Գինգրիչը, ապա, օրինակ, նրա վերաբերմունքը ցեղասպանության ճանաչմանը շատ բացասական է եղել, մինչդեռ փոխնախագահ Մայքլ Պենսը կոնգրեսական եղած ժամանակ բազմաթիվ անգամներ հայտնել է իր աջակցությունը ցեղասպանության ճանաչմանը»,-թերթի հետ զրույցում ասել է փորձագետ Գևորգ Մելիքյանը։

--------------------------------------
"Иравунк": почему Атешян прибыл в Армению?

Наместник патриарха Константинопольской патриархии Армянской апостольской церкви, архиепископ Арам Атешян накануне утром прибыл в Ереван. Из-за нашумевшего письма президента Турции Реджепа Тайипа Эрдогана архиепископ был раскритикован как жителями Армении, так и представителями диаспоры. "По некоторым сведениям, Атешян находится в Армении по приглашению Верховного патриарха Первопрестольного Святого Эчмиадзина.

В пресс-службе Первопрестольного Эчмиадзина ничего не сообщили относительно цели его визита, отметив, что дополнительные сведения будут предоставлены в ближайшее время", — пишет газета.
**************************

"Жаманак": вице-председатель РПА

Газета пишет, что премьер-министр Армении Карен Карапетян в ходе съезда РПА, который состоится 26 ноября будет избран вице-председателем партии вместо Размика Зограбяна. "Других ключевых изменений во время съезда, по сути, не будет. Остальные вице-председатели сохранят свои позиции в партии. Следует отметить, что спикер РПА Эдуард Шармазанов вчера после заседания верховного органа партии, отвечая на вопрос о преобразованиях, сказал: "Я лишь могу добавить, что партией продолжит руководить президент Серж Саргсян. Остальное узнаете в день съезда", — пишет газета. А положение Овика Абрамяна, по сведениям газеты, продолжает оставаться неопределенным. Издание отмечает, что во время последней встречи экс-премьера с Саргсяном было решено обратиться к этому вопросу после предстоящего съезда РПА.
**************************

"Айкакан жаманак": подарок Лукашенко от Карапетяна

Издание пишет, что премьер-министр Карен Карапетян продолжает осуществлять крупные покупки. Правительство 25 октября приобрело картину  примерно за 1,8 тысяч долларов у компании "Мангасар". Согласно официальным документам, автором картины является Цолак Азизян.

"Правительство приобрело картину в честь участия Армении в заседании евразийского межправительственного совета и совета правительств СНГ. Напомним, что 27-28 октября Карен Карапетян с рабочим визитом отбыл в Минск для участия в вышеуказанном заседании. А картину он приобрел, возможно, для того, чтобы подарить ее президенту принимающей страны Александру Лукашенко или же премьеру Беларуси. Следует отметить, что премьер Армении взял с собой девять бутылок высококачественных коньяков "Наири" и "Двин" в подарок своим коллегам из стран-членов ЕАЭС", — пишет газета.
**************************

"Аравот": Трамп постарается оживить армяно-американские отношения

"Трамп постарается активизировать армяно-американские отношения, если официальный Ереван не будет иметь внешних и внутренних ограничений. Общая динамика армяно-американских отношений в большинстве своем будет зависеть также от того обстоятельства, кто станет новым госсекретарем и вообще, его командой. Если госсекретарем будет назначен Ньют Гингрич, то вопрос с признанием Геноцида армян оттянется, между тем вице-президент Майкл Пенс, будучи конгрессменом, неоднократно заявлял о своем намерении содействовать в вопросе признания Геноцида", — сказал эксперт Геворг Меликян в беседе с корреспондентом издания.

armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...