В Эчмиадзине будет выставлен наконечник Святого копья Христа/Հավատացյալները կարող են մասնակից լինել Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օրվան Էջմիածնում

Служители Армянской Апостольской Церкви принесут в Кафедральный Собор Святого Эчмиадзина 3 декабря, в День памяти первых Просветителей Армении Свв. апостолов Фаддея и Варфоломея, одну из общехристианских святынь – наконечник копья, которым был пронзен распятый на кресте Христос, сообщила эчмиадзинская пресс-канцелярия.

День Свв. Фаддея и Варфоломея, распространивших христианство в Армении, объявлен Святым кондаком (официальное послание) Католикоса Всех Армян Гарегина II также днем паломничества к Святому копью (по-армянски Сурб Гегард), которое хранится в музее-сокровищнице Святого Эчмиадзина.

"Чудотворное Святое копье останется в Кафедральном соборе до позднего вечера, чтобы верующие смогли получить через нее благословение и благодать", - говорится в сообщении.

Согласно церковному преданию, в Армению Святое Копье принес в 43-м году один из апостолов Христа – Фаддей. Оно хранилось в разных монастырях исторической Армении, а с XIII века – в монастырском комплексе Айриванк, получившем название Гегардаванк. Во второй половине XVIII века реликвия была перевезена в духовный центр Армянской апостольской церкви – Первопрестольный Святой Эчмиадзин.

---------------------------------------------

Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները դեկտեմբերի 3–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կբերեն Սուրբ գեղարդը` այն նիզակի ծայրը, որով խոցվել է Հիսուս Քրիստոսը խաչի վրա, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր` ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց և օտարազգի ուխտավորների:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով կմատուցվի սուրբ և անմահ Պատարագ։ Հավատացյալները հնարավորություն կունենան ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունն ու շնորհները:
«Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա ուշ երեկո»,– ասվում է հաղորդման մեջ։

Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ 13–րդ դարից՝ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: 18–րդ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է հանուր հայության հոգևոր կենտրոնում:

newsarmenia.am
Эчмиадзин копьеЛонгина святоекопье Հայաստան ՄայրԱթոռՍուրբԷջմիածին Սուրբգեղարդ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...