Салон красоты «Лиа», расположенный в столичном районе Шенгавит, принадлежит некоему Гегаму. Об этом сообщили жильцы дома, где расположен салон.
По их словам, стрельба произошла в помещении под салоном, где часто встречались «криминальные элементы» и выясняли финансовые отношения. «Это не первый случай. Гегам звал с собой молодых людей, чтобы казалось, что их много», - рассказали жильцы дома.
Между тем, звуков стрельбы они не слышали, узнали о происшедшем только когда приехали полицейские.
По имеющейся информации, финансовая разборка происходила между этим самым Гегамом и неким Аро.
Ранее сообщалось, что в результате стрельбы погибли двое мужчин.
_____________________________________
Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահը, որտեղ նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել հրաձգություն, պատկանում է չարբախցի ոմն Գեղամի: Շենքի բնակիչները նշեցին, որ երեկոյան հրաձգությունը տեղի է ունեցել գեղեցկության սրահի տակ գտնվող օբյեկտում, որտեղ հաճախ են հավաքվել քրեական դեմքեր եւ «փողի ռազբորկա» արել:
«Սա առաջին դեպքը չէ, անընդհատ դա փողի ռազբորկաների մեջ է: Անմեղ տղաներին էլ կանչում էր, որ իր կողմից մարդիկ շատ երեւան, ինքը շատ վախկոտ մարդ է, դրա համար էլ կողքից տղաների էր կանչում՝ իբր տեսեք ես շատ կողմնակից ունեմ: Էդ անմեղ տղաների գլուխն էլ տարավ, կերավ: Էդ սրահի տակը մի հատ օբյեկտ է սարքել, ռազբորկաներ անելու բույն ա ու անընդհատ ծեծկռտուք, ռազբորկաներ...»,-պատմեցին հարեւանները:
Նրանց խոսքով՝ երեկոյան կրակոցների ձայն չեն լսել, դեպքի մասին տեղեկացել են, երբ ոստիկանության աշխատակիցներ են եկել՝ դեպքի ահազանգով:
Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան «փողի ռազբորկան» տեղի է ունեցել «չարբախցի Գեղամի» եւ Ճվճվ Արոյի տղաների միջեւ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը մահացել են: