Прелюдии для фортепиано известного советского композитора Аро Степаняна прозвучат в Ереване 15 ноября / Մեծանուն կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդները կհնչեն Երևանում նոյեմբերի 15-ին

Из Министерства культуры РА сообщают, что 15 ноября сего года в 19:30 в музее-институте Комитаса (адрес: Аршакуняц, 28)  состоится последний в этом году сольный концерт заслуженного артиста Армении, пианиста Айка Меликяна. На концерте будут исполнены прелюдии для фортепиано известного советского композитора Аро Степаняна.

Данный концерт ознаменует начало проведения мероприятий, посвящённых  120-летнему юбилею композитора. На 2017 год Айком Меликяном запланированы запись прелюдий для фортепиано, выпуск альбома и его презентация, а впоследствии также постановка наиболее масштабного музыкального произведения композитора – оперы «Давид Сасунский». Инициатива принадлежит Сарине Автандилян.

Айк Меликян также исполнит на концерте замечательные произведения современных композиторов и композиторов XX века, в том чиле К. Штокхаузена, Дж. Харви, П. Васкса, К. Мурая, А. Коломиеца.

Вход на концерт свободный.

______________________________________

ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ ս. թ. նոյեմբերի 15-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (հասցե՝ Արշակունյաց 28)  տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի այս տարվա վերջին մենահամերգը` նվիրված խորհրդային շրջանի մեծանուն կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերային:

Կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին ընդառաջ` սույն համերգով կազդարարվի հայ հանդիսատեսին Հարո Ստեփանյանի մշակութային ժառանգության հետ հաղորդակցելու նախաձեռնության մեկնարկը: 2017 թվականի ընթացքում նախատեսված է Հայկ Մելիքյանի կողմից կոմպոզիտորի դաշնամուրային պրելյուդների ձայնագրություն, սկավառակի թողարկում, հետագայում` սկավառակի շնորհանդես և կոմպոզիտորի առավել լայնամասշտաբ ձևաչափով ստեղծագործության` «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրում: Նախաձեռնության հեղինակն է Սարինա Ավթանդիլյանը:

Համերգի ընթացքում դաշնակահարը նաև կներկայացնի մի շարք գլուխգործոցներ` 20-րդ դարի և մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում` Շթոքհաուզեն, Հարվի, Վասկս, Մյուրայ և Կոլոմիեց:

Մուտքն ազատ է:

концерт Ереван համերգ Երևան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...