До конца года в Ереване откроется музей композитора Арно Бабаджаняна / Մինչև տարեվերջ Երևանում կբացվի Առնո Բաբաջանյանի թանգարանը

В течение всего вчерашнего дня близ памятника и концетрного зала имени Арно Бабаджаняна звучали его произведения. Вчера был день памяти выдающегося армянского композитора.

В ходе памятной церемонии, посвящённой 33-й годовщине кончины композитора, близ установленного в Ереване памятника композитору собрались десятки деятелей культуры и простых граждан, чтобы воздать дань его памяти.

В беседе с журналистами министр культуры Армении Армен Амирян отметил, что Арно Бабаджанян оставил огромное музыкальное наследие, которое делает нашу действительность более светлой и яркой, а жизнь превращает в праздник.

"Да простят меня современные композиторы, но созданные после Бабаджаняна песни, посвященные нашей родине, городу и народу, не заняли большого места в нашей действительности. Конечно, каждое поколение имеет своих талантливых композиторов, их просто нужно раскрыть, мотивировать, проложить путь для молодых", - сказал Армен Амирян.

Председатель "Фонда памяти Арно Бабаджаняна", заслуженный деятель культуры Армении Гагик Манасян во время церемонии заявил, что до конца этого года в Ереване, в концертном зале имени Арно Бабаджаняна будет открыт музей композитора.

Арно Бабаджанян (1921-1983 гг.) – популярнейший советский композитор. Первое музыкальное произведение он написал в девятилетнем возрасте. Бабаджанян обрел огромную популярность в Советском Союзе благодаря созданию таких шлягеров, как "Королева красоты", "Голубая тайга", "Улыбнись", "Будь со мной", "В нежданный час", "Встреча", "Воспоминание", "Позови меня", "Загадай желание", "Благодарю тебя", "Свадьба".

________________________________________

Երեկ ողջ օրվա ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մուտքի և Առնո Բաբաջանյանի արձանի մոտ հնչում էին կոմպոզիտորի ստեղծագործությունները: Առնո Բաբաջանյանի հիշատակի օրն էր:

Մահվան 33-րդ տարելիցի առիթով կոմպոզիտորի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն, հարգանքի տուրք մատուցվեց մեծ կոմպոզիտորին,  ծաղիկներ դրվեցին նաև Երևանի քաղաքային պանթեոնում ամփոփված կոմպոզիտորի շիրմին, Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ Առնո Բաբաջանյանը թողել է  հսկայական երաժշտական ժառանգություն, որն իրականությունը դարձնում է ավելի լուսեղ,  պայծառ, կյանքը դարձնում է տոն:

«Թող ներեն այսօրվա կոմպոզիտորնեը, բայց նրանից հետո մեր հայրենիքին, քաղաքին, ժողովրդին նվիրված երգերը մեր իրականության մեջ այնքան  էլ տեղ, նշանակություն չունեցան: Իհարկե, յուրաքանչյուր սերունդ ունի իր տաղանդավոր ստեղծագործողներին, պարզապես պետք է բացահայտել, ոգևորել, ճանապարհ հարթել երիտասարդների համար: Մոտ ապագայում փորձելու ենք դա անել»,-  նշեց նախարարը:

«Առնո Բաբաջանյան հիշատակի հիմնադրամի» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում կստեղծվի կոմպոզիտորի թանգարանը:

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվումէ Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան): Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ
։

panorama
музей Ереван Երևան թանգարան ԱռնոԲաբաջանյան АрноБабаджанян
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...