Обзор прессы на 12-е ноября/«Շանտղություն»` ըստ վարչապետի, Շարմազանովը` բանակի համար. Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 12–ի մամուլի տեսությունը

Ժամանակ. «Դաշինքներ»

Աժ ընտրություններից դեռ մի քանի ամիս առաջ արդեն ուրվագծվում է, որ ընտրություններին մասնակցելու է մի քանի դաշինք։ «Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, ապա ընտրություններին մասնակցելու է դաշինքով` «Միասնություն» անվան տակ, որի մեջ մտնելու է ԲՀԿ-ն, ըստ ամենայնի` նաև Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը։ Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյան-Օսկանյան տանդեմը հայտարարի դաշինքով ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին։ Իշխող ՀՀԿ-ն նույնպես ընտրություններին գնալու է դաշինքով, և շատ հնարավոր է, որ այն չկրի ՀՀԿ անվանումը։ Ամենաբարդը ընդդիմադիր ուժերի միավորումն է։ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանն ընդունելի է գրեթե բոլորի համար, բայց պոտենցիալ միավորվողները թշնամանքի հասնող տարաձայնություններ ունեն միմյանց հետ»,- գրում է թերթը։
********************

Հրապարակ. Փոփոխություններ ՊԵԿ-ում

Թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում խոշոր կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Թերթը լավատեղյակ աղբյուրից տեղեկացել է, որ Վարդան Հարությունյանը մտադիր է փակել քաղաքի տեսչությունները, ստեղծել ՓՄՁ տեսչություն, մեկ մարզային տեսչություն և խոշոր հարկ վճարողների տեսչություն։
«Արդյունքում հարյուրավոր մարդիկ կազատվեն աշխատանքից, այնպես որ՝ այժմ հարկայինում ահուդողի մեջ են, փող աշխատելու տարբերակ չկա, դեռ մի բան էլ կարող է կրճատվեն։ Մարզերում հարկային հոսքերը վերահսկելու համար ՊԵԿ նախագահին վստահելի մարդիկ են պետք, և այստեղ նորից օգնության են հասնում «գազավիկները»։ Հնարավոր է՝ որոշ շրջաններում գազի պետերը դառնան հարկայինի պետեր։ Դրանից բացի՝ Հարությունյանը մտադիր է ներքին անվտանգության վարչությունը մտցնել օպերատիվ հետախուզության վարչության մեջ։ Վերջերս այս 2 մարմիններում կադրային փոփոխություններ էին եղել»,-գրում է թերթը։
********************

Առավոտ. Շարմազանովն ու նվազագույն աշխատավարձ ստացողը չեն կարող նույն գումարը տալ

Ըստ թերթի` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ճանաչում է բազում մտավորականների, քաղաքացիների, նաև ընդդիմության ներկայացուցիչների, ովքեր ապրիլյան պատերազմից հետո մասնավոր զրույցներում և սոցցանցերում առաջարկել են ուղղակի մասնակցություն ունենալ անվտանգության խնդիրների լուծմանը։ Շարմազանովը, անդրադառնալով կառավարության նախագծերից մեկին, որով առաջարկվում է ամեն աշխատող քաղաքացուց բանակին ամսական փոխանցել 1000-ական դրամ, ասել է. «Ճանաչելով Վիդեն Սարգսյանին` ես համոզված եմ, որ ինքը պատրաստ է, որպեսզի բոլորով միասին քննարկենք և գտնենք հիմնադրամի արդյունավետ, օբյեկտիվ կառավարման մեխանիզմներ,-ասաց նա` հնչեցնելով և իր հարցին պատասխանելով,-արդյոք արդա՞ր է, որ Էդուարդ Շարմազանովը, որը ստանում է մի քանի անգամ ավելի շատ աշխատավարձ, քան նվազագույն աշխատավարձ ստացողը, նույն հազար դրամը տան։ Իհարկե` ոչ։ 1000 դրամը նվազագույն շեմն է։ Ես կարծում եմ, որ դա էլ կքննարկենք, որ ավելի շատ աշխատավարձ ստացողը տա ավելի շատ, քիչը` քիչ»։
********************

Հայոց աշխարհ. «Շանտղություն»

Թերթն անդրադարձել է վարաչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե «ուղղակի շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»։ Վարչապետը սա ասել է` անդրադառնալով սննդի անվտանգության և որակի ապահովման խնդրին։ «Վարչապետը հետաքրքրվել է նաև` կա՞ արդյոք վիճակագրություն, թե նախորդ տարիների ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքում քանի ֆերմեր է ուսուցանվել և որակապես գրագետ բիզնես վարել։ «Մենք մինչև որակը չփոխենք, չգիտեմ` ուր ենք գնալու։ Ընդհանրապես վաղվա օրը գրագետ մարդու օր է։ Եթե դու ժամանակակից չես, եթե դու չգիտես` ինչ ես անում և էֆեկտիվ չես, դու շանս չունես դիմանալու մրցակցային դաշտին»»,-վարչապետի խոսքն է փոխանցում թերթը։
********************

Հրապարակ. Կադրային փոփոխություններ բժշկականում

Թերթը գրում է, որ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը պաշտոնից ազատել է երկրորդ պրոռեկտորին ևս` ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Հարությունյանին։ «Մուրադյանը ցանկանում էր փոխել նաև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանին։ Մեզ հետ զույցում Սահակյանն ասել էր, որ դեռ աշխատում է, իսկ թե ապագայում ինչ կլինի, «չի կարող գուշակել»։ Մի հեռացող էլ կա. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահին դիմում է ներկայացրել գիտական աստիճաններ շնորհող «Առողջապահության կազմակերպման» մասնագիտական հանձնաժողովի նախագահ Դերենիկ Դումանյանը, որը հնուց հակասություններ ուներ Մուրադյանի հետ։ Թվում է` հանձնաժողովն անմիջականորեն ռեկտորի հետ կապ չունի, սակայն Դումանյանը հասկացել է, որ Մուրադյան ռեկտորի պարագայում այս հանձնաժողովն այլևս չի կարող ղեկավարել։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի դոկտորական ատենախոսությունը փակ, գաղտնի պայմաններում հենց Դումանյանի հովանու ներքո է պաշտպանվել»,- գրում է թերթը։
********************
Ժողովուրդ. Համաներում

Թերթի տեղեկություններով` ՀՀ մի շարք պաշտոնատար անձինք տարբեր հանդիպումներ են ունենում Սերժ Սարգսյանի հետ։ «Այս ընթացքում քննարկվում են մասնավորապես համաներում հայտարարելու անհրաժեշտության և ժամկետների հարցերը։ Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նույնաբովանդակ հանդիպում է տեղի ունեցել նաև հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ բոլոր հարցերը վերջնականապես չեն քննարկվել. Խոսակցությանը դեռ կվերադառնան։ Հարցին, թե համաներում լինելու՞ է, ՀԽ նախագահը պատասխանեց. «Դա ոչ մեկ չի իմանում։ Երբ մոտ լինենք դրան, ես Ձեզ կասեմ»»,-գրում է թերթը։

------------------------------------------
"Жаманак": Предвыборные блоки

За несколько месяцев до парламентских выборов в Армении становится ясно, что в выборах примут участие несколько блоков. "Если Гагик Царукян вернется в политику, то пойдет на выборы с блоком под названием "Единство", в который войдет партия "Процветающая Армения" и, по всей вероятности, бизнесмены Хачатур Сукиасян и Гурген Арсенян.

Не исключено, что тандем второго президента Армении Роберта Кочаряна и экс-главы МИД Вардана Осканяна объявит об участии в выборах в составе блока. Правящая Республиканская партия Армении также пойдет на выборы блоком, возможно, под другим названием. Самое сложное сейчас — это объединение оппозиционных сил, отмечает издание.
********************

"Грапарак": изменения в Комитете государственных доходов

По сообщениям газеты, в КГД ожидаются крупные структурные изменения. Как сообщил источник "Грапарак", Вардан Арутюнян намерен закрыть городские отделения, создать инспекции по делам крупных, а также малых и средних предприятий, оставить одну областную структуру. "В результате тысячи людей останутся без работы, так что в КГД сейчас напряженная ситуация. Для контролирования налоговых потоков в областях председателю КГД нужны доверенные люди, и здесь снова приходят на помощь "газовики" (учитывая прошлый опыт премьера Карена Карапетяна — ред). Возможно, в некоторых районах руководители газовых инспекций станут начальниками налоговых структур", — пишет газета.
********************

"Аравот": отчисления в фонд помощи семьям военных не могут быть равными для всех

Издание отмечает, что вице-спикер парламента Эдуард Шармазанов знает многих представителей интеллигенции, оппозиции, которые после апрельской войны предлагали оказать непосредственное участие в решении вопросов безопасности.

Говоря об инициативе правительства, согласно которой каждый работающий гражданин должен платить в фонд армии 1000 драмов в месяц, Шармазанов сказал: "Я уверен, что Виген Саркисян (министр обороны) готов обсудить этот вопрос и найти эффективные механизмы управления фондом", — сказал он.

При этом на вопрос издания: "справедливо ли, что, получающий минимальную зарплату гражданин и он должны платить одинаковую сумму", Шармазанов ответил: "конечно, нет". По его мнению, получающие высокие зарплаты должны отчислять больше.
********************

"Жоховурд": Амнистия

По сведениям газеты, ряд чиновников встретились с президентом Сержом Саргсяном и обсудили необходимость объявления амнистии и ее сроки. Изданию стало известно, что на днях с президентом встретился также председатель Общественного совета Вазген Манукян. В беседе с газетой он подтвердил эту информацию и добавил, что не все вопросы удалось окончательно решить, и они еще вернутся к этой беседе. На вопрос, будет ли амнистия, Манукян ответил: "Этого никто не знает. Когда настанет время, я вам скажу", пишет "Жоговурд".

armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...