Министр иностранных дел Армении Эдвард Налбандян и министр иностранных дел и международного сотрудничества Италии Паоло Джентилони подписали совместное заявление «О создании регионального центра по сохранению и восстановлению культурного наследия в Армении».
Как сообщили в пресс-службе Министерства культуры, создание регионального центра по сохранению и восстановлению культурного наследия в Армении станет продолжением программы «Сохранение культурного наследия в Армении», осуществленной в 2011-2014 годах при софинансировании Министерства иностранных дел Италии и Миланского политехнического института.
Региональный центр по восстановлению памятников предоставит возможность организовать учебные курсы в сфере культурного наследия, направленные на изучение, сохранение и укрепление культурного наследия, а также включит ряд учреждений и организаций, большой потенциал которых может способствовать нынешним и дальнейшим работам по созданию центра.
_____________________________________________
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին ս. թ. նոյեմբերի 8-ին ստորագրեցին «Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին» համատեղ հայտարարություն: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից:
Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը կհանդիսանա 2011-2014 թվականներին` Իտալիայի արտաքին գործերի նախարարության և Միլանի պոլիտեխնիկի համաֆինանսավորմամբ իրականացված «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի շարունակությունը:
Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնը հնարավորություն կընձեռի մշակութային ժառանգության ոլորտում կազմակերպել դասընթացներ` ուղղված մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը և ամրակայմանը, ինչպես նաև կներառի մի շարք հաստատություններ և կազմակերպություններ, որոնց մեծ ներուժը կարող է նպաստել կենտրոնի ստեղծման ներկա և հետագա աշխատանքներին: