В суд отправлено дело об аферах с недвижимостью в Ереване на сумму 4,2 млн. долларов/ Շուրջ 4,2 մլն դոլարի անշարժ գույքի հափշտակության քրեական գործը ուղարկվել է դատարան

Главное управление по расследованию особо важных дел Следственного комитета Армении направило в суд уголовное дело по факту хищения около 2 миллиардов драмов (порядка 4,2 миллиона долларов) посредством афер с недвижимостью, сообщила пресс-служба СК.

Согласно материалам следствия, предприниматель Владислав Мангасарян, занимавшийся строительством многоквартирных домов в Ереване и получивший право на отчуждение территорий в зданиях в центре столицы, похитил путем злоупотребления доверием и под предлогом реализации офисных территорий, квартир и авто парковок около 2 миллиардов драмов.

В пресс-службе отметили, что в рамках возбужденного уголовного дела раскрыт 31 эпизод хищения путем мошенничества, пострадавшими признаны 26 лиц, в том числе юридических.

Мангасаряну предъявлено обвинение в мошенничестве в особо крупных размерах. Уголовное дело с обвинительным заключением направлено в суд.

--------------------------------------

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը դատարան է ուղարկել գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով Վ.Մանգասարյանի կողմից շուրջ 2 մլրդ դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մանգասարյանը Երևան քաղաքում իրականացրել է բազմաբնակարան շենքերի շինարարություն և ստացել Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք։

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վ.Մանգասարյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով, 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից և ՍՊ ընկերությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` շուրջ 2 միլիարդ դրամ (մոտ 4,2 մլն դոլար) արժողությամբ գույք:

ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից նշել են, որ քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ հափշտակության 31 դրվագ, տուժող է ճանաչվել 26 անձ (այդ թվում՝ իրավաբանական)։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վ.Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն):

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

недвижимость уголовноедело суд Ереван անշարժգույք դատարան Երեւան հափշտակություն
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...