При поддержке Министерства культуры РА, 10 ноября с.г., в 19:00, в концертном зале «Арам Хачатурян» состоится нашумевший концерт «Ахет» («Катастрофа») Дрезденского симфонического оркестра при участии Камерного хора Дрездена и музыкантов Филармонического, Камерного и Молодежного оркестров Армении.
Проект, посвященный памяти жертв Геноцида армян, стартовал еще в 2015 году и с успехом был осуществлен в Берлине, а в 2016 году – в Дрездене и Бранденбурге. В концертной программе были представлены произведения «Записки из безмолвия» Зейнеп Гедизлиоглу, «Обращение к Эрдогану: это был геноцид» Хельмута Эринга и «Пробудись, моя слава» Ваче Шарафяна. Дирижер концерта- Андреа Молино, солисты- Марк Синан, Матиас Ворм, Карл Тимт, Араик Бахтикян.
8 ноября с.г., замминистра культуры РА Нерсес Тер-Варданян принял музыкантов оркестра и дирижера. Говоря о реализации и важности концерта, замминистра отметил, что вопросы, неподдающиеся политическому решению, зачастую решаются посредством искусства.
9 ноября с.г., в 12:00, в концертном зале «Арам Хачатурян», в пресс-конференции, посвященной концерту «Ахет» Дрезденского симфонического оркестра, принимали участие Ваче Шарафян (композитор), Маркус Риндт (директор Дрезденского симфонического оркестра, соавтор проекта), Андреа Молино (дирижер), Светлана Саакян (советник министра культуры РА), Лиля Никоян (заместитель начальника Управления современного искусства Министерства культуры РА).
____________________________________________
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. նոյեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` լայն արձագանք գտած «Աղետ» խորագրով համերգը` Դրեզդենի կամերային երգչախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նախագիծը մեկնարկել է դեռևս 2015 թվականին և հաջողությամբ իրականացվել Բեռլինիում, իսկ 2016 թվականին` Դրեզդենում և Բրանդենբուրգում: Համերգային ծրագրում ներկայացված են Զեյնափ Գեդիզլիօղլուի «Գրառումներ լռակյացից», Հելմուտ Oհրինգի «Դիմում Էրդողանին. դա ցեղասպանություն էր» և Վաչե Շարաֆյանի «Արթնացեք փառքեր իմ» ստեղծագործությունները: Համերգի դիրիժորն է Անդրեա Մոլինոն, մենակատարներ` Մարկ Սինան, Մաթիաս Վորմ, Կարլ Թիմտ, Արայիկ Բախտիկյան:
Ս. թ. նոյեմբերի 8-ին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ընդունել է նվագախմբի անդամներին և դիրիժորին: Անդրադառնալով համերգի իրականացմանն ու կարևորությանը նախարարի տեղակալը նշել է, որ այն հարցերը, որոնք քաղաքականությամբ հնարավոր չէ լուծել, հաճախ լուծվում են արվեստի միջոցով:
Ս. թ. նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» խորագրով համերգին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին` Վաչե Շարաֆյանը /կոմպոզիտոր/, Մարկուս Ռինդտը /Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն, նախագծի համահեղինակ/, Անդրեա Մոլինոն /դիրիժոր/, Սվետլանա Սահակյանը /ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական/, Լիլիա Նիկոյանը /ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ/: