В посольствах Армении в 15 странах будут действовать государственные представители Армении по информационным технологиям. Об этом заявил на заседании Правительства 10 ноября премьер-министр Карен Карапетян.
«С такой просьбой обратились представители ИТ-сообщества, сказав, что расходы на содержание они оплатят сами. А мы просто должны наделить их соответствующими полномочиями, чтобы было ясно, что действуют от имени государства», - пояснил Карапетян.
По его словам, другим отраслям бизнеса не мешает рассмотреть возможность отправлять за рубеж таких же представителей. Глава Правительства поручил министру экономического развития и инвестиций обсудить этот вопрос с бизнесом. «Можно работать в таком формате, чтобы не создавать отдельных торговых представительств», - добавил он.
_____________________________________
15 երկրներում Հայաստանի դեսպանությունները տեղեկատվական տեխնոլոգիաների գծով Հայաստանի ներկայացուցիչներ կունենան: Այս մամսին նոյեմբերի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Նման խնդրանքով դիմել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչները՝ նշելով, որ այդ ներկայացուցիչների ծախսերն իրենք կհոգան: Իսկ մենք պարզապես պետք է նրանց համապատասխան իրավասություններով օժտենք, որպեսզի պարզ լինի, որ նրանք գործում են պետության անունից»,- պարզաբանեց Կարապետյանը:
Վարչապետի խոսքով՝ բիզնեսի մյուս բնագավառների ներկայացուցիչները նույնպես կարող են հետեւել այս օրինակին: Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարել է այս հարցը քննարկել բիզնեսի հետ: «Կարելի է այս ձեւաչափով աշխատել՝ առանձին առեւտրային ներկայացուցչություններ չստեղծելու համար»,- հավելել է նա: