Подытожены результаты программы USAID, направленной на усовершенствование системы социальной защиты населения Армении / Սոցիալական պաշտպանության բարելավմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ ծրագիրը ամփոփեց իր ձեռքբերումները

Для более 700 тысяч граждан Армении система социальной защиты стала доступнее, благодаря финансируемой Агентством США по международному развитию (USAID) программе Пенсионных реформ, которая завершила свою работу 9 ноября. Об этом сообщает пресс-служба посольства США в Армении.

Программа, действующая 4 года, тесно сотрудничала с правительством Армении и местными партнерами, чтобы сделать систему социальной защиты в стране более эффективной, прозрачной и финансово стабильной. Улучшения, привнесенные программой, поддерживают стратегию Армении по сокращению бедности, усилению государственной службы социального обеспечения, а также развития у граждан знаний об их правах и обязанностях в сфере социального обеспечения.

В ходе мероприятия по случаю завершения проекта министр труда и социальных вопросов РА Артем Асатрян, директор USAID в Армении Дебора Гризер и директор по управлению проектами в Chemonics International (партнер, реализующий программу) Джон Тиссен, рассказали об успехе программы.

В своем приветственном слове госпожа Гризер отметила, что сотрудничество между USAID и правительством Армении в рамках программы было направлено на достижение результатов и улучшений в данной сфере. Так, благодаря сотрудничеству, правительство смогло увеличить пенсионные выплаты на 15% в 2014 году и еще на 15% в 2015 году, без каких-либо дополнительных затрат для бюджета.

За последние три с половиной года Агентство США по международному развитию в процессе реформ помогло Министерству труда и социальных вопросов объединить нескольких баз данных в единую электронную платформу, ePension, благодаря чему снизились коррупционные риски. Система ePension доступна во всех комплексных центрах социального обеспечения по всей Армении, в результате чего граждане стало удобнее получать услуги и социальные выплаты в большем количестве мест, без необходимости посещать несколько правительственных учреждений и представлять многочисленные документы, а имея при себе лишь документ, удостоверяющий личность.

Также в рамках проекта министерство разработало централизованную систему оплаты пособий по уходу за ребенком, поэтому семьи больше не сталкиваются с коррупцией при получении пособий по рождению ребенка. 

Другим достижений программы является создание горячей линии "114", которая была разработана Министерством при поддержке USAID и Всемирного банка. Сперва работники горячей линии решали только вопросы, связанные с пенсиями, но сегодня они принимают уже большое количество вызовов и помогают гражданам в решении всех видов социальных вопросов, в том числе вопросов по пособиям и инвалидности. Общенациональный опрос показал, что армянские семьи весьма удовлетворены работой горячей линии "114".

Опираясь на эти успехи, Агентство США по международному развитию будет продолжать сотрудничество с правительством Армении по реформам социального сектора, включая реформы, направленные на социальную интеграцию, улучшение благосостояния и защиту детей и других уязвимых групп населения.

_____________________________________

Հայաստանի ավելի քան 700 հազար քաղաքացիների համար սոցիալական պաշտպանության համակարգը դարձել է ավելի մատչելի՝ շնորհիվ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի, որը նոյեմբերի 9-ին նշեց իր գործունեության ավարտը։ Այդ մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը:

Քառամյա ծրագիրը սերտ համագործակցում էր Հայաստանի կառավարության և ոլորտին առնչվող այլ կազմակերպությունների հետ՝  երկրի սոցիալական պաշտպանության համակարգը ավելի արդյունավետ, թափանցիկ և ֆինանսապես կայուն դարձնելու նպատակով։ Ծրագրի ձեռքբերումները սատարում են Հայաստանի ռազմավարական գերակայությունը, այն է՝ նվազեցնել աղքատությունը, հզորացնել սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունները և բարձրացնել Հայաստանի քաղաքացիների` սոցիալական պաշտպանության իրենց իրավունքների ու պարտականությունների մասին իրազեկվածությունը։

Ծրագրի ավարտական միջոցառման ընթացքում ծրագրի հաջողությունների մասին խոսեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և ծրագրի կապալառու կազմակերպության՝ Քեմոնիքս Ինթերնեշնլի Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ջոն Թիսսենը։

Իս ողջույնի խոսքում տիկին Գրիզերը նշեց, որ Հայաստանի կառավարության հետ ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը ծրագրի շրջանակներում միտված էր ոլորտում շոշափելի արդյունքների և բարելավումների ձեռքբերմանը: Այս համագործակցության ներքո Հայաստանի կառավարությունը կարողացել է 2014 և 2015 թվականներին` երկու տարի անընդմեջ 15 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները` պետական բյուջեից առանց որևէ լրացուցիչ ծախսերի։

Անցած 3,5 տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն բարեփոխումների շրջանակներում աջակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ինտեգրելու մի շարք տեղեկատվական շտեմարաններ մեկ միասնական առցանց պլատֆորմի՝ ePension համակարգի ներքո, ինչի արդյունքում սոցիալական պաշտպանության տվյալները դարձել են առավել ճշգրիտ և նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը։ «Էլ-կենսաթոշակ» համակարգն գործում է Հայաստանի բոլոր համալիր սոցիալական ծառայությունների կենտրոններում։ Արդյունքում, նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիների համար նպաստների վճարումն ու ծառայությունները հասանելի են դարձել թվով ավելի շատ կենտրոններում` առանց տարբեր պետական կառուցներ այցելելու և բազում փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության։   

Ծրագրի աջակցությամբ նախարարությունը նաև մշակել է երեխայի խնամքի նպաստի կենտրոնացված վճարային համակարգ, ինչի արդյունքում ընտանիքներն այլևս չեն հայտնվի կոռուպցիոն ռիսկերի ներքո՝ երեխայի նպաստը ստանալու համար։ 

Ծրագրի կարևորագույն ձեռքբերումներից է նաև 114 թեժ գիծը, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնել է ԱՄՆ ՄԶԳ և Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Ի սկզբանե ստեղծված լինելով միայն կենսաթոշակներին առնչվող հարցերի պարզաբանման համար, թեժ գիծն այսօր ընդլայնվել է և արդեն պատասխանում է սոցիալական պաշտպանության ոլորտներին առնչվող բոլոր հարցերին, այդ թվում` հաշմանդամության և ընտանեկան նպաստներին վերաբերող հարցեր։ Բնակչության շրջանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի ընտանիքները բարձր են գնահատում 114 թեժ գծի ծառայությունը։

Հիմնվելով ծրագրի հաջողությունների վրա, ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի իր համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ սոցիալական համակարգի բարեփոխումների շրջանակում, ներառյալ այն բարեփոխումները, որոնք միտված են բարելավելու երեխաների և այլ խոցելի խմբերի կենսամակարդակը, սոցիալական պաշտպանությունն ու սոցիալական ներառումը։   

Displaying USAID Armenia Mission Director Deborah Grieser.JPG
Displaying Artem Asatryan Gives Certificate of Appreciation to D.Grieser.JPG
ԱՄՆՄԶԳ USAID Ереван Армения Երևան Հայաստան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...