О чём написано в газетах сегодня? Обзор прессы на 10-е ноября/Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 10–ի մամուլի տեսությունը

«Հայկական ժամանակ». ՀՀԿ ցուցակը բազմերանգ է լինելու

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն պատրաստվում է 2017թ.-ի ԱԺ ընտրություններին իր համամասնական ցուցակում ընդգրկել ամենատարբեր խավի մարդկանց՝ սկսած քաղգործիչներից, թաղային հեղինակություններից մինչև դպրոցի տնօրեններ, հիմնարկների ղեկավարներ:
«Այսինքն, ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու են բոլոր նրանք, ովքեր տարածքներում ճանաչված են ու կարող են կուսակցությանը ձայներ բերել: Իշխող կուսակցությունը պարբերաբար սոցհարցումներ է պատվիրում և տեսնում է, որ իր վարկանիշը բավականին ցածր է:
Ուստի, ընտրություններին հնարավորինս ձայներ հավաքելու համար որոշել է ցանկացած բնակավայրից իր ռեյտինգային ցուցակ ընդգրկել քիչ թե շատ հեղինակավոր մարդու, և այս դեպքում բոլորովին էլ պարտադիր չէ՝ նա ՀՀԿ անդամ է, թե ոչ, կարևորը, որ այնպիսի անձ լինի, որ տվյալ տարածքում կարողանա իր ազդեցությամբ Հանրապետականի օգտին ձայներ բերել: Իսկ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ռեյտինգային թեկնածուի օգտին տրված ձայները մեխանիկորեն հաշվարկվում են տվյալ կուսակցության օգտին՚,- գրում է թերթը:
***********************
«Փաստ». Կարեն Կարապետյանն այսօր կդառնա հանրապետական

«Փաստ» օրաթերթը գրում է, որ եթե այսօր երեկոյան կայանա Հանրապետական կուսակցության ԳՄ նիստ, ապա հենց այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կդառնա այդ կուսակցության անդամ: ՙԲանն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երեկոյան կվերադառնա արտերկրից, և եթե վայրէջքն ուշ ժամի լինի, ապա կհետաձգվի կուսակցության նիստը: Ինչևէ: Կուսակցության առաջիկա նիստում, ըստ մեր աղբյուրի տվյալների, վարչապետը կդառնա ՀՀԿ անդամ: Իսկ հետագայում` ՀՀԿ փոխնախագահ:

Սա մի բան է նշանակում` Կարեն Կարապետյանը ամենևին էլ վեց ամսով չի «ժամանել» Հայաստան. նա եկել է, որ մնա»,- գրում է թերթը:
***********************

«Ժամանակ». Բեգլարյանը քաղաքապետ դառնալ է ուզում

«Ժամանակ» թերթի տեղեկություններով նախարարի պաշտոնից հեռացված Գագիկ Բեգլարյանը տևական ժամանակ արտերկրում մնալուց հետո վերադարձել է ՀՀ և Սերժ Սարգսյանի հետ իր հետագա ճակատագիրը քննարկելուց հետո որոշել է մնալ ՀՀԿ ԳՄ-ում և դեկտեմբերին Երևանի Կենտրոն համայնքում հիմնել ՀՀԿ նախընտրական շտաբ՝ ռեյտինգային ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու համար: «Գագիկ Բեգլարյանը հույս ունի, որ լավ ցուցանիշներ ապահովելու դեպքում դեռևս կարող է համոզել Սերժ Սարգսյանին ԱԺ ընտրություններից հետո կայանալիք ավագանու ընտրություններում գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ դառնալով Երևանի քաղաքապետ:
***********************


«Հրապարակ». ՊԵԿ-ում պաշտոնանկությունները շարունակվում են

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանն ազատել է օպերատիվ հետախուզության վարչության խոշոր հարկ վճարողների բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանին: Ավելի վաղ ազատել էր նաև օպերատիվի պետ Ռոբերտ Գալոյանին, որին, ըստ թերթի, չի բացառվում, որ ՊԵԿ նախագահի խորհրդական կնշանակեն: Աշխատանքից ազատվել է նաև օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը՝ «Ֆոքս» մականվամբ:
ՕՀՎ-ի Արտաշատի պետ Լևոն Մնացականյանը՝ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից մեկը, նույնպես ազատվել է: Վ. Հարությունյանը չի խնայել անգամ ֆինանսների նախկին փոխնախարար, այժմ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Պավել Սաֆարյանի եղբորը՝ ՕՀՎ 1-ին բաժնի պետ Գագիկ Սաֆարյանին:
***********************

«Ժողովուրդ». Նորք-Մարաշի հանցախմբի գործում ամեն ինչ խառն է

«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է անցյալ տարի նոյեմբերի 25-ին, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծվեց «հանցավոր խմբավորման» գործին, որի վերաբերյալ քրեական գործը նախաքննությունը վերջերս է ավարտվել:
«Բայց անգամ գործի հաստափոր նյութերի ուսումնասիրությամբ հնարավոր չէ պարզել՝ ով է, ի վերջո, հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, ում հրահանգով էր գործում, ինչ առարկայական նպատակ ուներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում գտնվող գործի վերաբերյալ «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: «Հանցախմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը բոլոր նրանց, ում հետ զրուցել է Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու թեմայի շուրջ, ձայնագրել է: Նա ձերբակալման պահից ի վեր ցուցմունքներ է տվել այն մասին, որ հանցախումբ է կազմել, փորձել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, հարձակում գործել պետական կառույցների վրա: Սակայն արդեն վերջին փուլում Ա. Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է նախկինում իր տված բոլոր ցուցմունքներից, անդամներից որևէ մեկը նախապես չի իմացել իր ծրագրերի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաև, որ այս գործով անցնողների թիվը նախապես հրապարակված 18 անձանցից հասել է մոտ 300-ի, որոնց միայն մի մասն է գտնվում կալանքի տակ»,- գրում է թերթը:
armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...