Вчера, 8 ноября, Президент Республики присутствовал на церемонии открытия капитально отремонтированного дома-музея М. Сарьяна, в которой приняли участие заслуженные деятели культуры Республики, мэр Еревана, министр культуры, председатель государственного комитета градостроительства и другие гости. Об этом сообщает пресс-служба Президента.
Серж Саргсян в сопровождении руководства музея и гостей совершил экскурсию по дому-музею, ознакомился с результатами выполнения своих данных во время предыдущего визита поручений, связанных с капитальным ремонтом этого очага культуры, побеседовал с сотрудниками музея.
Президенту Республики доложили, что в рамках программы капитального ремонта укреплены фундамент здания и несущие стены, надстроен дополнительный 4-ый этаж с отдельным залом для мероприятий, бывший открытый балкон превращён в библиотеку, заменены системы водоснабжения, канализации, электроэнергии, для посетителей с колясками построен вход и созданы возможности для их передвижения внутри здания. Здание технически переоборудовано. Стартовавшие в мае 2013 года работы по капитальному ремонту были завершены в ноябре 2016г. Дом-музей приведён в соответствие с современными требованиями, обеспечены все необходимые условия для качественного обслуживания посетителей музея, реализации научных и образовательных программ.
____________________________________________
Հանրապետության Նախագահը երեկ՝ նոյեմբերի 8-ին, ներկա է գտնվել հիմնանորոգված Մ. Սարյանի տուն-թանգարանի բացման , որին մասնակցել են հանրապետության մշակույթի ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետը, Մշակույթի նախարարը, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը և այլ հյուրեր: Այս մասին հայտնում են Նախագահի մամլո ծառայությունից:
Սերժ Սարգսյանը թանգարանի ղեկավարության ու հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում, ծանոթացել իր նախորդ այցի ժամանակ մշակութային այս օջախի հիմնանորոգման ուղղությամբ տված հանձնարարականի կատարման արդյունքներին, զրուցել թանգարանի աշխատակիցների հետ:
Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, կառուցվել են միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկ, նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի, փոխվել են ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման համակարգերը, ստեղծվել են հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների մուտքը և ներսում նրանց տեղաշարժն ապահովող հնարավորություններ: Շենքը տեխնիկապես վերազինվել է: 2013թ. մայիսին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2016թ. նոյեմբերին: Տուն-թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին, ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները թանգարանի այցելուների որակյալ սպասարկման, գիտական և կրթական ծրագրերի իրականացման համար: