Каждый работающий человек будет выплачивать тысячу драмов в месяц - на помощь семьям погибших военных и инвалидов / Աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին օգնություն տրամադրելու համար

Министр обороны РА Виген Саргсян доложил Президенту Республики о завершении начатой по поручению и инициативе Президента совместно с Центральным банком РА и Министерством труда и социальных вопросов разработки программы резкого увеличения государственных страховой выплат (как единовременных, так и ежемесячных) в случае гибели военнослужащего или получения им инвалидности в ходе боевых действий и нахождении на боевом дежурстве. Об этом сообщает пресс-служба Президента.

Виген Саргсян отметил, что в результате работы стало возможным найти формулу, по которой для случаев, возникших с 28 января 2017 года - со дня 25-летия нашей армии, будут предусмотрены новые, заметно увеличенные выплаты.

Семьи погибших и получивших инвалидность первой группы получат единовременно страховую выплату в размере 10 млн драмов. Получившим инвалидность второй группы будет выделена единовременная страховая выплата в размере 5 млн драмов. В случае гибели или получения первой группы инвалидности ежемесячная страховая выплата составит 300 тысяч драмов для офицерского состава, 250 тысяч драмов для сержантов и 200 тысяч драмов для рядовых. В случае инвалидности второй группы эти выплаты соответственно составят 250, 200 и 150 тысяч драмов. Эта сумма в качестве социальной выплаты будет выплачиваться на протяжении 20 лет, составив для офицерского состава 82 млн драмов, в случае сержантского состава - 70 млн драмов и рядовых - 48 млн драмов. Что касается инвалидов, в случае эффективной деятельности фонда и наличия финансовых средств, совет фонда сможет через 20 лет приять решение об обеспечении продолжительности этих выплат. В противном случае, через 20 лет получившие инвалидность военнослужащие начнут получать пособие по социальному обеспечению в том размере, какой будет установлен государством в это время. 

Программа будет финансироваться посредством специального фонда, на который каждый работающий человек будет выплачивать тысячу драмов в месяц. Фонд также будет собирать добровольные пожертвования. Сумма будет тратиться исключительно на цели страховых выплат. Будет сформирован совет программы из пользующихся уважением и доверием общества лиц, который будет контролировать этот полностью транспарентный для общества и публичный процесс.

Президент Серж Саргсян подчеркнул важность проделанной работы: «Я полагаю, настало время, когда мы в состоянии с помощью наших граждан резко улучшить ситуацию. Наша армия – народная армия, наша армия – гарант нашей безопасности, и это должно проявляться не только на словах, но и, конечно, участием. В этом плане считаю чрезвычайно важным принятие закона».

_________________________________________

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ և նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ավարտելու մասին: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի ծառայությունից:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ գտնել բանաձև, որով 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ:

Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն. դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն. դրամ ապահովագրական վճար: Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ: Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի:

Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձևավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար ևս ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային այդ գործընթացը: 

Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է իրականացված աշխատանքը և նոր հանձնարարականներ տվել ծրագրի իրականացման փուլի համար. «Ես կարծում եմ, այո՛, հիմա եկել է այն ժամանակը, որ մենք ի վիճակի ենք մեր քաղաքացիների օգնությամբ կտրուկ բարելավել իրավիճակը: Մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, և դա պետք է դրսևորվի ոչ միայն բարոյական խոսքերով, այլ նաև, իհարկե, մասնակցությամբ: Այս առումով չափազանց կարևոր եմ համարում օրենքի ընդունումը»:

նախագահ ՍերժՍարգսյան օրենք президент СержСаргсян закон
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...