Все на субботник - призывает мэр Еревана/Տարոն Մարգարյան. «Համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ներգրավեք նաև մեր համաքաղաքացիներին ու շահագրգիռ կազմակերպություններին»

В ходе состоявшегося в мэрии Еревана рабочего совещания относительно общегородской посадки деревьев и субботника, которые запланированы на 12-е ноября, было доложено, что все подготовительные работы в основном завершены.

Начальнику управления по охране природы и руководителям административных районов мэр Тарон Маргарян поручил еще раз изучить участки, предусмотренные для посадки деревьев и держать под особым вниманием все те участки, на которых были повреждены деревья в результате сильного снегопада на прошлой неделе.


«Привлекайте сограждан и заинтересованные компании к общегородскому субботнику и посадке деревьев, которые запланированы на 12-е ноября. Заранее обеспечьте всех саженцами и укажите те участки, которые наиболее подходят для посадки деревьев»,-подчеркнул Тарон Маргарян.

---------------------------------

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ արդեն իսկ ավարտվել են նախապատրաստական աշխատանքները:

Նշվել է, որ մինչ այդ մայրաքաղաքի բակային տարածքներում շարունակվել են տեղային շաբաթօրյակները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նախատեսված տարածքները՝ առանձնակի ուշադրություն սևեռելով նաև բոլոր այն տարածքներին, որտեղ բազմաթիվ ծառեր էին վնասվել նախորդ շաբաթ տեղացած առատ ձյան հետևանքով:

«Մեկ-երկու օրվա ընթացքում գույքագրեք բոլոր այն տարածքները, որտեղ վնասվել են ծառերը, որպեսզի դրանք լրացնենք նոր տնկիներով: Ինչ վերաբերում է նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին, ապա հստակ աշխատանքներ տարեք, որպեսզի դրանց, ինչպես և նախորդող տարիներին, ակտիվորեն մասնակցեն նաև մեր համաքաղաքացիներն ու շահագրգիռ կազմակերպությունները: Նախապես բոլորին ապահովեք համապատասխան տնկիներով և անհրաժեշտ պարագաներով, նաև նշեք այն տարածքները, որտեղ առավել նպատակահարմար է ծառատունկի իրականացումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

yerevan.am
Երևան Ереван субботник ծառատունկին
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...