Здания, имеющие 100-летнюю историю, будут считаться культурной ценностью / 100-ամյա պատմություն ունեցող շենքերը կհամարվեն մշակութային արժեք

«Список зданий, считающихся  культурным наследием, не решает никакой проблемы, потому что тот, кто разрушает, продолжит это делать. Мы собираемся выступить с новой законодательной инициативой, согласно которой здания, имеющие 100-летнюю историю, будут считаться культурной ценностью. Владельцы таких зданий будут обязаны их охранять, как культурное наследие», - заявил в беседе с журналистами в Национальном академическом театре имени Сундукяна 7 ноября министр культуры Армении Армен Амирян, комментируя ситуацию, возникшую вокруг взрыва здания типографии №1 в Ереване 27 октября.

Когда эта инициатива станет законом, сам министр пока не знает. Он отметил, что сегодня утром в связи с этим уже дал соответствующие поручения. 

Кстати, сразу же на следующий день после взрыва здания типографии №1 в Ереване тот же Армен Амирян в беседе с журналистами заявил, что  здание, хоть и было старым, но не таким уж и ценным. Если это здание было ценным, оно было бы включено в список памятников культуры, добавил он. 

По всей вероятности, на изменение позиции министра культуры Армении подействовала строгая реакция премьер-министра Армении Карена Карапетяна на снос типографии №1.

Напомним, что 31 октября Карапетян созвал совещание, на котором  был затронут данный вопрос.  Премьер-министр  заявил, что взрыв  здания вызвал объективное и субъективное недовольство в общественной среде, в том числе  у жителей близлежащих домов. «Это не экспериментальное поле! Это что вам, полигон, что ли? На самом деле складывается впечатление, что в этом городе кто что хочет, то и делает. Каким образом  вынесено это решение? Кого они должны были  известить, и кто должен был проинформировать жителей обо всем этом?», – задался вопросами глава кабинета министров. Он также призвал строго наказать тех, кто допустил  упущения в работе.

______________________________________________

Երևանում հոկտեմբերի 27-ին առաջին տպարանի պայթեցումից հետո է միայն մշակույթի նախարարությունը որոշել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի 100-ամյա պատմություն ունեցող շենքերը կհամարվեն մշակութային արժեք:

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողները Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին խնդրեցին մեկնաբանել տպարանի պայթեցման շուրջ ստեղծված իրավիճակը:

«Մշակութային ժառանգություն համարվող շենքերի ցանկը ոչ մի խնդիր չի լուծում, որովհետեւ քանդողը շարունակելու է քանդել: Նոր օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես գալու, որի համաձայն, այն շենքը, որն ունի 100 տարվա պատմություն, համարվի մշակութային արժեք. որից հետո այդ շենքի սեփականատերը պարտավոր է այն պահպանել որպես մշակութային ժառանգություն»,- ասաց նախարարը:

Թե երբ այս օրենսդրական նախաձեռնությունն օրենք կդառնա, Արմեն Ամիրյանն ինքն էլ չգիտի, այնուամենայնիվ, նշեց, որ այսօր առավոտյան արդեն համապատասխան հանձնարարականները տվել է:

Ի դեպ, շենքը պայթեցնելու հենց հաջորդ օրը Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր հետեւյալը. «Շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր, եթե արժեքավոր լիներ անշուշտ մենք այն կներգրավեինք պատմամշակութային արժեքների ցանկում»:

Ըստ երեւույթին նախարարի դիրքորոշման վրա ազդել է վարչապետի խիստ հանձնարարականը: Հիշեցնենք, որ վարչապետը հոկտեմբերի 31-ին խորհրդատվություն էր հրավիրել, որի ժամանակ նշել էր, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում եւ ավելացրել. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին եւ ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»:

Կարեն Կարապետյանը հանձնարարել էր բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ:

news.am
շենք Երևան մշակույթ ԱրմենԱմիրյան здание Ереван культура АрменАмирян
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...