В 2015 году уровень бедности в Армении составил 29,8% / 2015 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 29.8%

В 2015 году уровень бедности в Армении составил 29,8%, то есть, доходы каждого 3 –его из 10 жителей страны ежемесячно были ниже верхнего порога  бедности - 41 698 драмов. В 2014 году уровень бедности составил 30%, и, согласно этому показателю, по сравнению с 2014г. было отмечено снижение уровня бедности на 0,2 %.

Эти данные сегодня журналистам были представлены во время презентации доклада «Социальная картина Армении и бедность». Доклад подготовила Национальная статистическая служба Армении при содействии Всемирного банка.

Показатели представила начальник отдела исследований домашних хозяйств Национальной статистической службы (НСС) Армении Дианна Мартиросян.

В прошлом году общее число бедных составляло около 900 тыс человек. Количество крайне бедных людей составило около 310 тыс человек. Глубина бедности в 2015 году составила 4, 7% против 5.1% 2008 г.  

По словам Дианны Мартиросян, при расчете уровня бедности был охвачен период с 2008 – 2015гг.: за это время уровень бедности снизился.

Несмотря на это, в 2015 году уровень крайне бедных все еще превосходит тот же показатель 2008г. на 0,4  пункта, а на верхней черте бедности уровень бедности на 2.2 процентных пункта выше по сравнению с 2008г. В то же самое время, после кризиса уровень многих бедных по сравнению с 2008г. снизился на 2.2 процентных пункта. Картина бедности в 2015г. сильно не отличается  в городских и сельских населенных пунктах.

________________________________________________

2015 թ–ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս, այսինքն` երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը ամսական 41  698 դրամ վերին աղքատության շեմից  ցածր եկամուտներ է ունեցել: 2014 թ-ին աղքատության մակարդակը կազմել է 30 տոկոս, և, ըստ այդմ, նախորդ 2014-ի համեմատ արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,2  տոկոսով:

Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացվեցին «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Զեկույցը կազմվել է Ազգային վիճակագրական ծառայության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում:

Թվային տվյալները ներկայացրեց  զեկույցի հիմնական ցուցանիշները համակարգող, ծրագրի ավագ վիճակագիր, ԱՎԾ աշխատակից  Դիաննա Մարտիրոսյանը:

Նախորդ տարի աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 900 հազար մարդ: Շատ աղքատների թիվը՝ ներառյալ ծայրահեղ աղքատները, մոտ 310 հազար մարդ: Նրանցից մոտ 60 հազարը ծայրահեղ աղքատներն են։ Աղքատության խորության հաշվարկը ցույց է տալիս, թե որքանով են աղքատ բնակչության միջին եկամուտները ցածր եղել: 2015-ին աղքատության խորությունը գնահատվել է 4, 7 տոկոս` 2008-ի 5.1 տոկոսի համեմատ:

Դիաննա Մարտիրոսյանի խոսքով` աղքատության ցուցանիշը հաշվարկելիս ընդգրկել են 2008- ից 2015–ն ընկած ժամանակահատվածը, իսկ այդ ժամանակահատվածում աղքատության ցուցանիշը նվազել է:

Չնայած դրան՝ 2015-ին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008-ի նույն մակարդակը 0,4  կետով, իսկ աղքատության վերին գծում` աղքատության մակարդակը 2.2 տոկոսային կետով բարձր է 2008-ի համեմատ: Միաժամանակ, ճգնաժամից հետո շատ աղքատների մակարդակը 2008-ի համեմատ իջել է 2.2 տոկոսային կետով: Աղքատության պատկերը 2015 –ին շատ չի տարբերվում՝ ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի: 2015թ-ին աղքատության մակարդակը՝ ըստ մարզերի, վկայում է, որ աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակում՝ շուրջ  45 տոկոս:

2015 թ-ին աղքատության ցուցանիշները գերազանցել են 2008-ի ցուցանիշները ինչպես երկրի  գրեթե բոլոր մարզերում, այնպես էլ Երևանում՝ բացառությամբ  Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի ու Կոտայքի մարզերի:

Իսկ Գեղարքունիքում 2015-ին աղքատության ցուցանիշը հավասարվել է 2008-ի մակարդակին:

Այդուհանդերձ, ծայրահեղ աղքատության մակարդակը կրկին բարձր է Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում:

Դիաննա Մարտիրոսյանը նաև նկատեց, որ աղքատության բարձր ռիսկի շրջանում են բազմազավակ ընտանիքները: Նա նաև նշեց, որ թեև 2008-ից աղքատության հաղթահարմանն ուղղված բազմաթիվ քայլեր են իրականացվել, սակայն դրանց արդյունավետությունը մեծ չի եղել:

tert.am
бедность Армения աղքատություն Հայաստան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...