Серж Саргсян принял участие в официальной церемонии открытия недавно построенного Баграташенского пограничного КПП / Սերժ Սարգսյանը մասնակցել է Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը

4 октября президент Армении Серж Саргсян с рабочим визитом оправился в Тавушскую область для того, чтобы принять участие в официальной церемонии открытия недавно построенного Баграташенского пограничного контрольно-пропускного пункта и ознакомиться с подготовительными работами по строительству армяно-грузинского "Моста Дружбы".

Старт процесса модернизации контрольно-пропускных пунктов на государственной границе РА был дан еще в 2010 году распоряжением Президента Республики об утверждении стратегии комплексного управления пограничной безопасностью и государственной границей РА. За этим в 2011 году последовало утверждение программы направленных на реализацию этой стратегии мероприятий на 2011-2015 гг. Программой намечалось приоритетным образом осуществить модернизацию трёх контрольно-пропускных пунктов: "Баграташен", "Бавра" и "Гогаван".

Программа модернизации вышеупомянутых пограничных пропускных пунктов рассчитана на два этапа. Первым этапом намечена сдача в эксплуатацию пропускных пунктов Баграташена и Гогавана, вторым - Бавры. Технический старт пропускного пункта "Гогаван" также дан и пропускной пункт действует в нормальном режиме. Работы на пропускном пункте Бавры ещё продолжаются.

Президент Республики отметил важность того, чтобы после технического старта пропускных пунктов все расположенные там органы должным образом осуществляли их эксплуатацию, оказывали качественные услуги, соответствующие современным требованиям. Он подчеркнул, что с пограничного пропускного пункта начинает создаваться мнение о нашей стране.

Общий бюджет программы - 52.13 млн евро. Цель программы - способствовать свободному передвижению людей и товаров через границу, одновременно соблюдая пограничную безопасность, улучшить как двустороннее, так и региональное сотрудничество, модернизировать пропускные пункты Баграташен, Бавра и Гогаван в соответствии с установленными законодательством Республики Армения требованиями, международными критериями и принципами, а также комплексными принципами управления границами.

После официальной церемонии открытия недавно построенного пограничного пропускного пункта Баграташен Президент Серж Саргсян и Премьер-министр Грузии Гиорги Квирикашвили посетили также территорию, выделенную для строительства армяно-грузинского "Моста Дружбы", ознакомились с подготовительными работами по строительству моста.

Действующий мост через реку Дебед, на территории пропускного пункта государственной границы Республики Армения и Грузии "Садахло-Баграташен", был построен еще в 1960-е годы и в нынешнем виде не может служить своим целям. В соответствии с этим принято решение построить новый, современный, соответствующий международным критериям мост.

Строительство моста, связующего Армению с Грузией, начнётся в 2017 году. Строящийся мост ещё более упростит качество обслуживания грузоперевозок и пассажирских перевозок между двумя странами, обеспечит экономию времени, безопасное и удобное передвижение через пограничные пропускные пункты. Он также будет способствовать повышению качества обслуживания пассажирских перевозок и грузоперевозок и экономии времени, упростить торговлю с Грузией, Россией и европейскими странами.

_________________________________________________

Նախագահ Սերժ Սարգսյանն նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը և ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին Հանրապետության Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրով նախատեսվել էր առաջնահերթորեն իրականացնել երեք՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացումը:

Սահմանային վերոնշյալ անցումային կետերի արդիականացման ծրագրի վերջնաժամկետը սահմանվել է երկու փուլով՝ նախատեսելով, որ առաջին փուլում շահագործման կհանձնվեն Բագրատաշենի և Գոգավանի անցակետերը, երկրորդ փուլում՝ Բավրայի անցակետը: Գոգավան անցման կետի տեխնիկական մեկնարկը ևս տրվել է, և անցակետը գործում է բնականոն: Բավրայի անցակետում աշխատանքները դեռևս շարունակվում են:

Հանրապետության Նախագահը կարևորել է անցակետերի տեխնիկական մեկնարկից հետո դրանց պատշաճ շահագործումը, ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ծառայությունների մատուցումը այնտեղ տեղակայված բոլոր մարմինների կողմից, ընդգծելով, որ սահմանային անցման կետից է սկսվում կարծիքը մեր երկրի մասին:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 52.13 մլն եվրո է: Ծրագրի նպատակն է՝ նպաստել սահմանով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին՝ միաժամանակ պահպանելով սահմանային անվտանգությունը, բարելավել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցությունը, արդիականացնել Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային երեք անցակետերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների, միջազգային չափանիշների և սկզբունքների, ինչպես նաև սահմանների համալիր կառավարման սկզբունքների համաձայն:

Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել են հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման համար նախատեսված տարածք, ծանոթացել կամրջի կառուցման նախապատրաստական աշխատանքներին:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա գործող կամուրջը կառուցվել է դեռևս 1960-ական թվականներին և ներկայիս վիճակով չի կարող ծառայել իր նպատակներին: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել կառուցել նոր, ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխանող կամուրջ։

Հայաստանը Վրաստանին կապող կամրջի շինարարությունը կմեկնարկի 2017թ.: Կառուցվող կամուրջն ավելի կդյուրինացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ և հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Այն նաև կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը, կդյուրինացնի առևտուրը Վրաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ:

19843_b.jpg
19831_b.jpg
19837_b.jpg
president.am
Баграташен Բագրատաշեն Հայաստան Վրաստան Армения Грузия
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։