Сегодня написано в газетах Армении. Обзор прессы /Մամուլ. Կաշառքների «ստավկաները», ԱՄՆ-ի մուտքի վիզայի արգելքն ու նախարարի զայրույթը

«ՀԺ». Մաքսայինում փորձում են բարձրացնե՞լ կաշառքների «ստավկաները»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տխուր տեղեկություններ են ստացվում ՀՀ մաքսային ծառայության գործունեության նոր ոճի մասին։ Հայաստան ներմուծվող այն ապրանքները, որոնք ենթակա են մաքսային զննման, ենթարկվում են այնպիսի «զննման», որ ապրանքների մի զգալի մասը վնասվում է։

Խոսքը վերաբերում է հատկապես «փոքր» ներկրողներին, որոնց ներկրած բեռներով արկղերը դեսուդեն են շպրտվում, ու, եթե դրանց մեջ կան ջարդվող ապրանքներ, դրանք վնասվում են։ Ինչպես ահազանգում են տնտեսվարողները, դա արվում է սահմանին «խիստ վերահսկողություն» սահմանելու անվան տակ։

Թե ինչ նպատակ է հետապնդում մաքսայինի նոր աշխատաոճը, տնտեսվարողները դեռ չեն հասկացել։ Նրանց կարծիքով, մաքսավորները կամ փորձում են բարձրացնել կաշառքների «ստավկաները» կամ ուզում են արհեստական դժգոհություն առաջացնել ՊԵԿ նոր ղեկավարի նկատմամբ»:
**********************

«Ժամանակ». Սուրիկ Խաչատրյանին արգելել են ներկա գտնվել վարչապետի հետ հանդիպմանը. «Աչքին չերևաս»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է իր առաջին աշխատանքային այցերը Հայաստանի մարզերով և Արցախ: Երեկ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) հստակ հրահանգ է տրված եղել վարչապետի աչքին չերևալ: Մարզային բոլոր հանդիպումներին երեկ Սուրիկ Խաչատրյանը չերևաց»:
**********************

«Հրապարակ». ՊՊԾ գունդը գրաված «ծռերի» հարազատներին ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տա

Հրապարակը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հուլիսին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ-ի գրավումից հետո ՀՀ-ում ամերիկյան դեսպանատունը դիմել էր հայաստանյան պատկան մարմիններին, որպեսզի իրենց տրամադրեն ՊՊԾ գունդը գրաված «ծռերի» հարազատների անունները՝ ԱՄՆ մուտք գործելու համար վերջիններիս վիզա չտրամադրելու նպատակով։ Անկախ նրանից, որ «Սասնա ծռերը» ժողովրդի դժգոհությունից ծնված շարժում էր և հասարակության շրջանում համակրանք էր վայելում, իսկ ամերիկյան իշխանությունն էլ շատ զուսպ արտահայտվեց նրանց մասով, զինյալ ապստամբներն ԱՄՆ իշխանությունների համար ասոցացվում են ահաբեկչության հետ»։
**********************
«Ժողովուրդ». Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը կհրավիրվի վարչապետի մոտ

Թերթը գրում է. «Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց սպորտի ոլորտին հատկացվող գումարների նախագիծը։ Նախարարին հարցեր ուղղեց միայն գիտության, կրթության, մշակույթի, Երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ում հարցադրումներից հետո ակնհայտ էր Հրաչյա Ռոստոմյանի զայրույթն ու վրդովմունքը։ Բանն այն է, որ Հրաչյա Ռոստոմյանի բանավոր ներկայացրածը այնքան էլ չի համընկել ծրագրի բովանդակության հետ։ «Ժողովուրդ-ը տեղեկացավ, որ ԱԺ պատգամավորների մոտ ծրագիրը անպատրաստ ներկայացնելու համար Հրաչյա Ռոստոմյանը շուտով կհրավիրվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ՝ հաշվետվություն ներկայացնելու»,-գրում է թերթը։
**********************
«Առավոտ». Փոխնախարարը հանրային տրանսպորտով գործուղման է գնալու

«Առավոտ» թերթը գրում է. «Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան է ՀՀ-ում, որ հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից և աշխատանքի է գալիս հեծանիվով: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ 1 կմ հեռավորության վրա է ապրում, կարող է նաև ոտքով գալ:
Մեր հարցին՝ ծառայողական մեքենա չունե՞ք, նա պատասխանեց. «Միգուցե ինչ-որ տեղ թղթի վրա գրված է, որ ունեմ, բայց ես այդ մեքենան չեմ տեսել և ճիշտն ասած, մոտ ապագայում չեմ էլ ցանկանում տեսնել: Ես իմ անձնական մեքենան ունեմ, բավականին քիչ եմ օգտագործում՝ շաբաթական 1-2 անգամ, երբ ստիպված եմ քաղաքից դուրս գալ ընտանիքիս հետ: 34 տարեկան եմ, երևի 20 տարի է՝ հեծանիվով եմ շրջում, փոքր հասակից ինձ հետ է եղել հեծանիվը»:
Երբ հարցրինք՝ բա որ մարզ գործուղման ուղարկեն, ի՞նչ եք անելու, փոխնախարարը 2 տարբերակ դիտարկեց՝ ոչինչ չի պատահի, որ սեփական մեքենայով գնամ, բացի այդ, վերջիվերջո հանրային տրանսպորտ կա»:

-----------------------------------------------
"Айкакан Жаманак": в Ереване пройдет шествие Anonymous

5 ноября в 17:00 на площади Свободы стартует шествие Anonymous. Впервые "шествие анонимусов" было проведено в Армении в 2013 году руководителем "Объединенной национальной инициативы" Шантом Арутюняном. Арутюнян, объявивший тогда о начале революции, оказался в тюрьме вместе с 12 друзьями. Позднее трое из них были освобождены.
**********************
"Жаманак": зять начальника полиции Армении вновь приобрел недвижимость в США
Зять начальника полиции Армении Владимира Гаспаряна, депутат Национального Собрания Армении Артур Геворкян, после рождения третьего ребенка вновь приобрел недвижимость в США.

По данным газеты, стоимость особняка составляет 475 тысяч долларов, а сам он находится в штате Калифорния. При этом, как пишет издание, 200 тысяч долларов были заплачены наличными.

В прошлом году Геворкян также приобрел недвижимость в США стоимостью 520 тысяч долларов. 200 тысяч из этой суммы он заплатил наличными.
**********************

"Новое Время": поплатился жизнью за не полученный инструктаж

Глава армянского филиала мусороуборочной компании "Санитек" Ваге Пайтян обвиняется по делу о гибели сотрудника компании. Как пишет издание, согласно обвинительному заключению, Пайтян не провел необходимый инструктаж, что привело к гибели рабочего Норайра Нуриджаняна. При включенной гидравлической системе Нуриджанян вошел в упаковочный бункер, получив несовместимые с жизнью травмы головы. По данным газеты, Пайтяну предъявлено обвинение по статье 157 Уголовного кодекса Армении (нарушение правил безопасности на рабочем месте).

"Грапарак": родственникам членов вооруженной группы, захватившей в июле здание полка полиции в Ереване запретят въезд в США

Ссылаясь на собственные источники, газета пишет, что после июльского захвата здания полка патрульно-постовой службы полиции в Ереване посольство США в Армении обратилось в соответствующие инстанции с просьбой предоставить список родственников членов группы "Сасна црер" ("Сасунские храбрецы").

Цель этого обращения состояла в том, чтобы запретить им въезд в Соединенные Штаты.
**********************

"Жоховурд": министр спорта и по делам молодежи будет вызван к премьеру
Министр спорта и по делам молодежи Грачья Ростомян представил накануне в парламенте проект финансирования курируемой им сферы. После того, как министр ответил на вопросы парламентариев, выяснилось, что содержание проекта не совсем совпадает с тем, что он говорит. В этой связи, как стало известно газете, Ростомян в скором времени будет вызван к премьер-министру Карену Карапетяну.

armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...