В административном районе Арабкир столицы был организован прием для группы школьников и учителей средней школы № 80 Санкт-Петербурга, возглавляемой директором школы Юрием Козировым. Об этом сообщают из управления информации и по связям с общественностью мэрии Еревана.
В рамках познавательного визита вместе с представителями аппарата административного района Арабкир, питерские гости посетили мемориальный комплекс Цицернакаберд, где воздали дань уважения памяти Святых Мучеников Геноцида армян, а также побывали в Музее-институте Геноцида армян. В административном районе Арабкир гости из Санкт-Петербурга возложили цветы к памятнику, посвященному детям блокадного Ленинграда.
В дни, которые гости проведут в Ереване, для них подготовлена насыщенная культурно-познавательная программа.
____________________________________________
ՌԴ Սանկտ Պետերբուրգի համար 80 միջնակարգ դպրոցի ուսուցչական ու աշակերտական խումբը դպրոցի տնօրեն Յուրի Կոզիրովի գլխավորությամբ հյուրընկալվել է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նրանք իրենց աշնանային արձակուրդը որոշել են անցկացնել Երևանում ու ՀՀ մարզերում, ծանոթանալ մեր երկրին ու պատմամշակութային ժառանգությանը: Ճանաչողական այցի սկզբում ռուս հյուրերն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել են Ծիծեռնակաբերդ, ուր ծաղիկներ են խոնարհել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին, եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից ժամանած մանկավարժներն ու դպրոցականները ծաղիկներ են խոնարհել նաև «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանին:
Երևանում անցկացվող օրերի ընթացքում հյուրերին բավական հագեցած ճանաչողական ու մշակութային ծրագիր է սպասվում: