128,7 млрд драмов будет выделено сфере образования Армении в 2017 году / 128․7 մլրդ դրամ կհատկացվի Հայաստանի կրթության ոլորտին 2017 թվականին

По проекту государственного бюджета на 2017 год сфере образования  Армении будет выделено около 128,7 млрд. драмов. Об этом заявил 4 ноября первый заместитель министра финансов Армении, главный казначей Атом Джанджугазян в ходе слушаний в комиссиях Национального Собрания по проекту госбюджета.

По его словам, этот показатель составляет 2,4% ВВП страны. «По сути, в сравнении с 2016 годом в размере расходов, предусмотренных для сферы образования, изменений нет. На программы, осуществляемые Министерством образования и науки, будет выделено 42,1 млрд. драмов, что на 555 млн. драмов меньше прошлогоднего показателя», - отметил Джанджугазян.

Понижение на около 365 млн. драмов, добавил первый замминистра, обусловлено сокращением программ, осуществляемых при внешней поддержке.

______________________________________

2017-ի պետբյուջեի նախագծով Հայաստանի կրթության ոլորտին հատկացվելու է մոտ 128․7 մլրդ դրամ։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուգազյանը ԱԺ հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ։

Նրա խոսքով այս ցուցանիշը կազմում է երկրի ՀՆԱ 2․4 տոկոսը։ «Ըստ էության 2016-ի համեմատ կրթության ոլորտում նախատեսված ծախսերի ծավալում փոփոխություններ չկան։ Կրթության ու գիտության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին հատկացվելու է 42․1 մլրդ դրամ, ինչը 555 մլն դրամով քիչ է անցած տարվա ցուցանիշից»,- նշել է Ջանջուգազյանը։

Մոտ 365 մլն դրամով նվազումը, ըստ փոխնախարարի, պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կրճատումով։

news.am
школа Армения դպրոց Հայաստան образование կրթություն
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։