С 5 по 9 ноября в Ереване, областях и Арцахе пройдёт 12-й Международный фестиваль детско-юношеских фильмов «Ролан» / Նոյեմբերի 5-9-ը Երևանում, ՀՀ մարզերում ու Արցախում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը

При поддержке Президента РА, Министерства культуры Ра и мэрии Еревана, фонд «Ролан Быков» Армении, 5-9 ноября с.г., в Ереване, областях РА и Арцахе проведет 12-й Международный фестиваль детско-юношеских фильмов «Ролан».

В этом году фестиваль получил 865 заявок: в программу фестиваля вошли 165 фильмов из 48 стран. Формат состава жюри 12-го Международного фестиваля детско-юношеских фильмов «Ролан» сохранился с прошлых лет: в жюри будут работать исключительно дети и молодежь. В номинации «Игровые фильмы» - дети из общин Алаверды, Ванадзор, Шнох и Техут Лорийской области; в номинации «Зрительские симпатии» - воспитанники Гаварского детского дома; в номинации «Анимационные фильмы»- дети из Центра креативных технологий «Тумо»; в номинации «У меня есть права» - студенты Американского университета Армении; а в номинации военно-патриотических фильмов «Честь имею» - солдаты из 7 воинских частей. Фестиваль «Ролан» и на этот раз станет международной площадкой для налаживания культурного диалога среди молодежи. 

Для стимулирования участия детей и молодежи из общин РА, в Ереване, Гюмри, Ванадзоре, Дилижане, Апаране, Алаверды, Гаваре, Чамбараке, Техуте, Шнохе, Дастакерте, а также Арцахе запланированы многочисленные мероприятия, встречи с зарубежными гостями. В этом году фестиваль вновь примет известных и полюбившихся деятелей кино, в том числе, лауреата Госпремии РФ, обладателя «Золотой пальмовой ветви» Каннского фестиваля, основателя российской киностудии «Стайер», режиссера-мультипликатора Гарри Бардина.  В рамках фестиваля состоится премьера его анимационного фильма «Слушая Бетховена», а также творческий вечер, посвященный 75-летию  режиссера-мультипликатора. Оставаясь верным традиции, фестиваль посетит его преданный друг, дважды лауреат премии РФ «Золотой Остап», обладатель приза «Золотой овен», художественный руководитель детского киножурнала «Ералаш» Борис Грачевский. В ходе фестиваля впервые будут показаны новые выпуски детского киножурнала «Ералаш».

________________________________________________________

ՀՀ Նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ս. թ. նոյեմբերի 5-9-ը, Երևանում, ՀՀ մարզերում ու Արցախում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը:

Այս տարի փառատոնը ստացել է 865 հայտ. փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165 ֆիլմ՝ 48 երկրներից: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի ընթացում ժյուրիի կազմի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, այսպիսով` ժյուրիի կազմում աշխատելու են բացառապես երեխաներ և երիտասարդներ: «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` 7 զորամասերի զինվորներ:

«Ռոլան» փառատոնը կրկին երիտասարդների միջև հանդես կգա որպես մշակութային երկխոսության միջազգային հարթակ: ՀՀ համայնքներում ապրող երեխաների և երիտասարդների մասնակցությունը խթանելու նպատակով էլ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ապարանում, Ալավերդիում, Գավառում, Ճամբարակում, Թեղուտում, Շնողում, Դաստակերտում, ինչպես նաև Արցախում սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ արտերկրից ժամանած հյուրերի հետ: Այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի ճանաչված և սիրված կինոգործիչների, այդ թվում` ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե արմավենի» մրցանակակիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինին: Փառատոնի շրջանակում տեղի կունենա ռեժիսորի՝ «Լսելով Բեթհովենին» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև` ստեղծագործական երեկոն` նվիրված ռեժիսոր-մուլտիպլիկատորի ծննդյան 75-ամյակին: Ավանդույթը չխախտելով կյուրընկալվի նաև փառատոնի հավատարիմ բարեկամը` ՌԴ «Ոսկե օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Փառատոնի ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն ռեժիսորի «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ:

Ռոլան փառատոն Հայաստան Ролан фестифаль Армения
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։