Письма о выигрыше в лотерею Green Card - обман/«Գրին քարտ» շահելու մասին նամակները խաբեություն են. ԱՄՆ դեսպանատունը մանրամասներ է հայտնում խաղարկության և շահումների վիճակագրության մասին

Победители лотереи Green Card должны удовлетворять всем тем требованиям, которые установлены для получения иммиграционной визы и представлены в законе США об иммиграции и гражданстве.

Об этом в ответ на вопрос Tert.am сообщили в посольстве США в Армении. На вопрос, в каком случае государство лишается права на участие в розыгрыше лотереи, в посольстве США ответили:

 «Если какая-либо страна попадает в разряд стран с высоким показателем иммиграции, то граждане этой страны не могут принимать участие в розыгрыше лотереи Green Card.

 Подсчеты данного показателя производятся в годовом диапазоне, следовательно, список стран, имеющих право на участие, может меняться из году в год».

 На вопрос о том, что среди граждан, участвующих в розыгрыше, бытуют мнения, якобы уведомление о выигрыше они получат по электронной почте, что участники из Армении не выиграют, если анкету на участие заполнят в другой стране и так далее, все это как-то соответствует действительности, в посольстве США ответили:

«Заявки на участие в розыгрыше можно представить из любого уголка мира. Победители могут пройти собеседование на получение иммиграционной визы в любом месте, где есть посольство или консульство США. Официальное уведомление о результатах розыгрыша размещается на сайте dvlottery.state.gov в разделе Entrant Status Check, результаты розыгрыша текущего года будут доступны 2 мая 2017г. до 30 сентября 2018г.

Госдепартамент победителям лотереи не отправляет уведомления или письма по обычной или электронной почте.

Если вы получили письмо по электронной почте, в котором сообщается, что вы выиграли в лотерею Green Card, знайте, что письмо пришло не от госдепартамента и это просто обман.

Помните также, что госдепартамент никогда не требует высылать деньги по почте или системам денежных переводов».

--------------------------

«Գրին քարտի» խաղարկության շահողները պետք է բավարարեն ներգաղթային վիզայի ստացման համար սահմանված բոլոր այն պահանջներին, որոնք ներկայացված են «Ներգաղթի և քաղաքացիության մասին» ԱՄՆ օրենքում:

Այս մասին Tert.am-ին հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:Հարցին, թե որ դեպքում է դադարում «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցելու պետության իրավունքը՝ ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին.

«Եթե որևէ երկիր դասակարգվում է որպես ներգաղթի բարձր ցուցանիշ ունեցող երկիր, ապա այդ երկրի քաղաքացիները չեն կարող մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը։ «Գրին քարտի» կամ ներգաղթային վիզաների խաղարկության ծրագրի նպատակն է ներգաղթի հնարավորություն ապահովել ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիների համար:

ԱՄՆ օրենսդրության շրջանակում ԱՄՆ ներգաղթի ցուցանիշը բարձր է, եթե վերջին 5 տարիների ընթացքում տվյալ երկրից ընտանիքի վերամիավորման և աշխատանքային վիզաների միջոցով ԱՄՆ ներգաղթածների ընդհանուր թիվը գերազանցում է 50.000-ը: Ամեն տարի ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հաշվարկում է ընտանեկան ու աշխատանքային վիզաների քանակությունը, համադրում վերջին 5 տարիների ցուցանիշները, և եթե որևէ երկիր դասակարգվում է որպես ներգաղթի բարձր ցուցանիշ ունեցող, ապա այդ երկրի քաղաքացիները չեն կարող մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը: Հաշվարկները կատարվում են տարեկան կտրվածքով, ուստի՝ մասնակցության իրավունք ունեցող երկրների ցանկը կարող է տարեցտարի փոխվել»:

Հարցին, թե «Գրին քարտի» խաղարկության մասնակից քաղաքացիների շրջանում կարծիքներ կան, թե շահելու ծանուցումը ստանում են էլեկտրոնային հասցեով, Հայաստանից մասնակիցները չեն շահի, եթե այլ երկրից լրացնեն մասնակցության հայտը և այլն, կապ ունի՞ այս ամենն իրականության հետ, ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին.

«Խաղարկությանը մասնակցության հայտերը կարող են ներկայացվել աշխարհի ցանկացած վայրից։ Շահողները ներգաղթային վիզայի հարցազրույց կարող են անցնել ցանկացած վայրում, որտեղ կա ԱՄՆ դեսպանատուն կամ հյուպատոսարան: Խաղարկության արդյունքների՝ շահել, չշահելու մասին պաշտոնական ծանուցումը զետեղվում է dvlottery.state.gov կայքի Entrant Status Check բաժնում, այս տարվա խաղարկության արդյունքները կայքում հասանելի կլինեն 2017թ. մայիսի 2-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը:

Պետքարտուղարությունը շահողներին սովորական կամ էլեկտրոնային փոստով ծանուցումներ կամ նամակներ չի ուղարկում: Եթե էլեկտրոնային փոստով ստացել եք նամակ, որտեղ հայտնում են, որ շահել եք «Գրին քարտի խաղարկությունում», իմացեք, որ դա պետքարտուղարությունից չէ և ընդամենը խաբեություն է:

Էլեկտրոնային փոստով Պետքարտուղարությունից ստացվող նամակները պարզապես ուղղորդում են դեպի Entrant Status Check բաժին՝ նոր տեղեկություններ ստանալու համար: Նաև հիշեք, որ պետքարտուղարությունը երբեք չի պահանջում գումարներ ուղարկել փոստով կամ դրամական փոխանցումների համակարգերի, օրինակ՝ Վեսթերն Յունիոնի միջոցով»:

tert.am
ПосольствоСША GreenCard Армения Գրինքարտ ԱՄՆ ԱՄՆդեսպանատունը
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։