Помощники премьер-министра РА уже приняли 2156 звонков и 586 электронных писем от граждан / ՀՀ վարչապետի օգնականները ստացել են շուրջ 2 156 հեռախոսազանգ և 586 էլեկտրոնային հաղորդագրություն

По поручению премьер-министра Карена Карапетяна правительство в конце октября опубликовало список ответственных сотрудников аппарата правительства по сферам, а также их контактные данные, посредством которых общественность и представители бизнеса могут связаться с ним, представить свои вопросы и предложения в адрес премьер-министра. 

В ходе сегодняшнего заседания правительства премьер-министр Армении Карен Карапетян пожаловался, что "лишился" советников и помощников из-за активного обращения граждан. В данной связи он поручил всем министерствам и ведомствам провести ревизию их сайтов, обновить и запустить "Горячие линии" и указать конкретных ответственных за сферы.

"Мои помощники и советники за последние дни не могут заниматься ничем иным, кроме как ответами на звонки и проведением встреч с гражданами. Они выпали из моего рабочего режима. Я не могу им ни дать поручения, ни встретиться для обсуждения вопросов", - сказал Карапетян.  

Всего, по словам премьера, они приняли 2156 звонков, 586 электронных писем, провели более 100 встреч. 

"Если вы не возьмете эту нагрузку в ваших сферах на себя, то все вопросы будут направляться в правительство, что непродуктивно и все равно все вопросы по сферам будут адресоваться вам", - сказал Карапетян.

__________________________________________________

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն հոկտեմբերին ներկայացվել են կառավարության աշխատակազմի պատասխանատուները՝ ըստ ոլորտների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստը սկսելուց առաջ դիմեց նախարարներին. «Ռեվիզիա արեք ձեր կայքերն ու թեժ գծերը: Հստակեցրեք գործառույթները և նշեք կոնկրետ պատասխանատուներին: Իմ օգնականները, բացի զանգերին պատասխանելուց ու հանդիպելուց, ուրիշ գործ չեն կարող անել»:

Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ իր խորհրդականներն ու օգնականները վերջին օրերին միայն զբաղվում են զանգերին և նամակներին պատասխանելով: Ըստ գործադիրի ղեկավարի` նախարարությունները պարտավոր են ուշադիր լինել իրենց կայքերի ու թեժ գծերի նկատմաբ:

Վարչապետը հայտնեց, որ մի քանի օրվա ընթացքում իր խորհրդականներն ու օգնականները ստացել են շուրջ 2 156 հեռախոսազանգ, 586 էլեկտրոնային հաղորդագրություն, հարյուրից ավելի հանդիպում են անցկացրել տարբեր անձանց հետ:

Այնուհետև նա, կրկին դիմելով գերատեսչությունների ղեկավարներին, ասաց. «Եթե ձեր ոլորտի բեռը չվերցնեք, ամբողջը կտեղափոխվի այստեղ, այդուհանդերձ, այդ հարցերը հասնելու են ձեզ»:

КаренКарапетян ԿարենԿարապետյան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։