ГУГА прокомментировала отказ «Победы» летать в Ереван / ՔԱԳՎ–ն մեկնաբանել է դեպի Երևան չվերթեր չկատարելու մասին «Պոբեդայի» հայտարարությունը

Изначально в а/п «Звартноц» не планировалось осуществление рейсов компанией-лоукостером «Победа», поскольку основной аэропорт Армении не предусмотрен для обслуживания бюджетных авиалиний.

Об этом заявила пресс-секретарь ГУГА РА Сатеник Ованнисян, комментируя опубликованные в российских СМИ сведения о том, что компания-лоукостер «Победа» отказалась летать в а/п «Звартноц» по причине высоких цен на обслуживание.

 «Естественно, что тарифы в а/п «Звартноц» выше и неудобны для бюджетных авиалиний. Это общепринятое явление во всем мире, когда обслуживание бюджетных авиалиний и их полеты проводятся не из классических аэропортов. Это нормальное явление во всем мире »,- сказала пресс-секретарь ГУГА РА Сатеник Ованнисян.

________________________________

Զվարթնոց օդանավակայանում «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության չվերթներն ի սկզբանե նախատեսված չեն եղել, քանի որ Հայաստանի հիմնական օդային դարպասը բյուջետային ավիաընկերություններ սպասարկող օդանավակայան չէ:  

Այդ է պատճառը, որ «Պոբեդա» ավիաընկերությունը նախընտրել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը։ Այս մասին նշեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը` մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, ըստ որի, «Պոբեդա» ավիաընկերությունը հրաժարվել է Երևանի Զվարթնոց օդանավակայանից չվերթներ իրականացնել բարձր գների պատճառով:

«Բնականաբար, Զվարթնոց օդանավակայանի սակագները հարմար չեն բյուջետային ավիաընկերության համար։ Ամբողջ աշխարհում ընդունված երևույթ է, երբ բյուջետային ավիաընկերությունը թռիչքները կատարում է ոչ դասական օդանավակայաններից։ Սա նորմալ երևույթ է ամբողջ աշխարհում», - ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը։

armenpress.am
самолёт ինքնաթիռ Հայաստան Армения Победа Պոբեդա Ереван Երևան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։