Бывшие сотрудники завода "Наирит" перекрыли улицу в Ереване / Երևանի «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն ի նշան բողոքի փակել են Երևանի փողոցներից մեկը

Бывшие сотрудники завода «Наирит» перекрыли сегодня в знак протеста ведущую к заводу улицу Багратуняц. Они требовали выплатить образовавшиеся за счет долгов по заработным платам штрафы.

К месту проведения акции протеста прибыли сотрудники полиции, а также сотрудники Дорожной полиции Еревана.

Напомним, что сотрудники завода «Наирит» прежде на протяжении нескольких лет требовали выплатить им образовавшиеся за 18-24 месяца долги по заработным платам, они провели множество акций протеста возле здания правительства, резиденции президента.

Также напомним, что за прошлый год с завода было уволено около 2000 работников, а в этом году, 1 мая, в День международной солидарности трудящихся, около 460 работников были оповещены о своём скором увольнении (с 1 июля).

_____________________________________

Երևանի «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն ի նշան բողոքի այսօր փակել են դեպի գործարան տանող Բագրատունյաց փողոցը։ Գործարանի աշխատակիցները պահանջում են, որպեսզի վճարվեն աշխատավարձերի չվճարման հետևանքով գոյացած տույժ–տուգանքները։

Բողոքի ակցիայի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության խատակիցներն ու Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ 

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախկինում տարիներ շարունակ պահանջում էին  իրենց 18-24 ամիսների չվճարված աշխատավարձերը, արել են բազմաթիվ բողոքի ակցիաներ կառավարության շենքի, նախագաահական նստավայրի դիմաց:

Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի գործարանի մոտ 2000 աշխատակից ազատվել էր աշխատանքից , իսկ այս տարվա մայիսի 1-ին` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, շուրջ  460 աշխատակիցներ ծանուցվել էին գալիք  հուլիսի 1-ից աշխատանքից ազատման մասին։ 

tert.am
Наирит Նաիրիտ Ереван Երևան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։