Сегодня мэр Еревана Тарон Маргарян провел рабочее совещание для обсуждения организации работы платных автостоянок. Об этом сообщили из управления информации и по связям с общественностью мэрии Еревана.
Представив участникам совещания предложения, сделанные в ходе состоявшегося у президента РА Сержа Саргсяна совещания, мэр Еревана поручил должностным лицам соответствующих сфер организовать рабочую группу, которая совместно с консорциумом ЗАО «Паркинг Сити Сервис» и «Локатор» посредством переговоров обсудит и разработает возможные механизмы, в результате которых функции указанных компаний, в том числе, управление и руководство финансовыми потоками, перешли общинным структурам.
«Президент Республики поручил в 10-дневный срок провести переговоры с оператором и представить результаты. Следовательно, должностным лицам финансового и юридического сектора, а также сферы транспорта, поручаю посредством рабочей группы обсудить с «Паркинг Сити Сервис» возможности изменения формата сотрудничества общины с частным сектором», - отметил Тарон Маргарян.
_________________________________
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի հետ կապված: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ արված առաջարկները՝ Երևանի քաղաքապետը համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների միջոցով կքննարկի և կմշակի հնարավոր մեխանիզմներ, որի արդյունքում վերոնշյալ ընկերությունների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, կփոխանցվեն համայնքին:
«Հանրապետության Նախագահի կողմից սահմանվել է 10-օրյա ժամկետ՝ օպերատորի հետ բանակցություններ վարելու և արդյունքները ներկայացնելու համար: Ըստ այդմ, հանձնարարում եմ ֆինանսական, իրավաբանական և տրանսպորտի ոլորտների պատասխանատուներին, աշխատանքային խմբի միջոցով, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի հետ քննարկել համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափը փոխելու հնարավորությունները», - նշել է Տարոն Մարգարյանը: