Со вчерашнего дня в столичных районах Аване, Канакер-Зейтуне, Нор Норке и Норк-Мараше производится уборка снега на главных и второстепенных улицах, на тротуарах, остановках и во дворах. Об этом сообщили из управления информации и по связям с общественностью мэрии Еревана.
Всем соответствующим службам мэрии Еревана поручено работать в чрезвычайном режиме с целью максимально устранить неудобства, с которыми могут столкнуться горожане из-за обильных осадков.
Мэрия Еревана призывает водителей быть более внимательными на дороге и проявлять бдительность, чтобы избежать возможных осложнений.
Мэрия Еревана также призывает горожан по любым вопросам звонить на «Горячую линию» мэрии по номерам 011 514 000 или 1-08.
__________________________________________________
Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում` Ավանում, Քանաքեռ-Զեյթունում, Նոր Նորքում և Նորք-Մարաշում երեկ կեսօրից մեկնարկել են գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի, կանգառագոտիների ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Այդ մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարվել է աշխատել արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել տեղումներով պայմանավորված քաղաքացիներին պատճառվող հնարավոր անհարմարությունները։
Երթևեկի հնարավոր դժվարություններից զերծ մնալու նպատակով քաղաքապետարանը հորդորում է համաքաղաքացիներին լինել ավելի զգոն և ուշադիր՝ պահպանելով ձմեռային երթևեկության բոլոր կանոնները։
Քաղաքապետարանը կոչ է անում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով (011 514-000 կամ 1-08)0