Благотворительная программа "Кухня милосердия" открылась в Ереване [ФОТО]/Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Գթության խոհանոցի» 23-րդ տարեշրջանի բացմանը [ՖՈՏՈ]

Мэр Еревана Тарон Маргарян  присутствовал на открытии 23-го сезона благотворительной программы «Кухня милосердия», действующей в административном районе Канакер-Зейтун, под эгидой  региональной организации земли Баден-Вюртемберг Немецкого красного креста. 

Бенефициарами программы социального значения являются около 450 социально необеспеченных граждан из административных районов Канакер-Зейтун, Эребуни и Кентрон.
Обслуживание 130-и бенефициаров административных районов Эребуни и Кентрон осуществляется в выездных центрах, предоставленных  административными  районами. Стоит отметить,  что  уже четвертый год подряд социальная программа, действующая уже 23 года, реализуется при софинансировании мэрии Еревана. В этом году мэрия финансирует 50% расходов.

Кроме горячего питания, которое люди получают раз в день, бенефициары также пользуются социальными услугами, которые предоставляет благотворительный центр «Дом надежды».
Стоит также отметить, что в рамках программы  «Кухня милосердия»  реализуются также программа «Детское питание»  и «Уход на дому».

В программу «Уход на дому» вовлечены одинокие пожилые люди административных районов Канакер-Зейтун, Кентрон, Арабкир и Ачапняк, которые не в состоянии самостоятельно удовлетворить свои повседневные нужды. В рамках этой программы добровольцы предоставляют им необходимую социальную и психологическую помощь, приносят горячую пищу в те месяцы, когда действует программа «Кухня милосердия».

В рамках программы «Детское питание»  ряд общинных и негосударственных структур, занимающихся нуждами детей с особыми потребностями, получают финансовую помощь  для обеспечения продуктами питания детей.

Мэр Еревана Тарон Маргарян побеседовал с бенефициарами, выслушал их мнения относительно хода реализации программы.

----------------------------------

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության աջակցությամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 23-րդ տարեշրջանի բացմանը:

Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի սոցիալապես անապահով շուրջ 450 տարեց շահառուներ: Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների 130 շահառուի սպասարկումն իրականացվում է վարչական շրջանների կողմից անվճար հատկացված արտագնա սպասարկման կետերում:
Հարկ է նշել, որ արդեն 23 տարի գործող ծրագիրը չորրորդ տարին անընդմեջ համաֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Այս տարի, ի դեպ, Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ծրագրի ծախսերի շուրջ 50 տոկոսը:


Բարեգործական ծրագրով նախատեսված օրական մեկ անգամ տաք սնունդից բացի, շահառուներն օգտվում են նաև «Հուսո տուն» կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից: Կարիքավորներին ցուցաբերվող սոցիալական օժանդակության տարեցտարի ընդլայնվող ծառայությունների ոլորտը ներառում է տարբեր տարիքային և ռիսկային խմբերի շահառուներ: Հարկ է նշել, որ «Գթության խոհանոց» ծրագրով մայրաքաղաքում իրականացվում են նաև «Մանկական սնունդ» և «Տնային խնամք» ենթածրագրերը:

«Տնային խնամք» ենթածրագրում ընդգրկված են Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների միայնակ տարեցներ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույնաբար հոգալու իրենց առօրյա հոգսերը: Ծրագրի շրջանակում կամավորներն անհրաժեշտ սոցիալական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում շահառուներին, իսկ «Գթության խոհանոցի» գործելու ամիսներին` տաք կերակուր հասցնում նրանց:

«Մանկական սնունդ» ենթածրագրի շրջանակում էլ հատուկ կարիքներով երեխաների հոգսերով զբաղվող մի շարք համայնքային և ոչ պետական կառույցներ ֆինանսական օժանդակություն են ստանում՝ երեխաների սնունդը հոգալու համար:


Այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև զրուցել է շահառուների հետ, լսել ծրագրի ընթացքի վերաբերյալ նրանց կարծիքները:

yerevan.am
Ереван Երևան благотворительность КухняМилосердия Գթությանխոհանոցի բարեգործական
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...