Газеты - сегодня. Sputnik Армения представляет обзор прессы на 2-е ноября/Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 2–ի մամուլի տեսությունը

Հրապարակ. Հիմա էլ Սեյրան Օհանյանին ուղղորդում են դեպի «Միասնական Արմենիա»

«Հրապարակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` այլևս դժվար թե իրականություն դառնա Վիկտոր Դալլաքյանի կուսակցական նախագիծը, որն առաջին հերթին «կարվել» էր Սեյրան Օհանյանի հագով: Առաջին լուրջ ֆինանսական տրանշից հետո «աղբյուրը» ցամաքել է, իսկ նրանք, ովքեր կարող էին «մոտ գնալ» այդ կուսակցությանը, խստորեն զգուշացվել են: «Այս օրերին փորձ է արվում Սեյրան Օհանյանին ուղղորդել դեպի «Միասնական Արմենիա», որն Ամարասի Արթուրի` Վահագն Հովնանյանի փեսա Արթուր Ալեքսանյանի պրոյեկտն է: Ի դեպ, Արթուր Ալեքսանյանն ու Սեյրան Օհանյանը քավոր-սանիկ են, և Սեյրան Օհանյանի` Վահագնի թաղամասում կառուցվող տունը հեռու չէ Հովնանյան-Ալեքսանյանների տնից, իսկ Արթուր Ալեքսանյանը, որը համարվում է ղարաբաղյան «կլանի» ներկայացուցիչ և իր հայացքներով առավելաբար Ռոբերտ Քոչարյանին հարող անձ, ցանկանում է իր կառույցի ներքո համախմբել և՛ «Գլոբալ հայեր» նախագիծը, և՛ «Հոգևոր Հայաստանը», և՛ «Արդարություն Հայաստանում»-ը ու երկպալատանի խորհրդարան ստեղծել Հայաստանում»,– գրել է թերթը:

************************
Ժողովուրդ. Նոր չարաշահումներ ՃՈ-ում. հերթը հասել է ոստիկանապետերին

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունում նոր չարաշահումներ են հայտնաբերվել: Թերթը դեռ հուլիսի 2-ին գրել էր, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, համաձայնության գալով թանկարժեք մեքենաներ ունեցողների հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վարչական ակտերն իրենց անունով են վերահասցեագրել, որպեսզի տուգանքները չվճարեն: Սակայն կարճ ժամանակ անց օրինախախտները հայտնաբերվել են: «Ավելին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է, որ այս գործարքների արդյունքում ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է 20 մլն 500 հազար դրամ գույքային վնաս: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս քրեական գործով հարցաքննվել են ՀՀ ճանապարհային մի շարք ոստիկանապետեր: Թե ինչպես են նրանք բացատրել իրենց անփութությունն ու անհետեւողական գործելաոճը, դեռեւս հայտնի չէ»,- գրում է թերթը:
************************

Հայկական ժամանակ. Իշխանությունները կարող են արժեզրկել դրամը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ պաշտոնական վիճակագրության` սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 594 միլիոն դոլար: Միայն մեկ ամսում պարտքը աճել է 110 միլիոն դոլարով, իսկ տարվա սկզբից` 517 միլիոն դոլարով: «Վերջին շրջանում պարտքի «անատոմիայում» արձանագրվում է ուշագրավ փոփոխություն: Իշխանությունը շեշտը դրել է ոչ թե արտաքին, այլ ներքին պարտքի կուտակման վրա: Եթե տարվա սկզբից արտաքին պարտքը աճել է մոտ 10 տոկոսով, ապա ներքին պարտքը՝ մոտ 30 տոկոսով: Կառավարությունը մոտ 1 միլիարդ դոլարին համարժեք դրամի պարտատոմս է վաճառել եւ դրանք պետք է ետ գնի բարձր տոկոսներով: Սակայն եթե դրամը արժեզրկվի, ապա կստացվի, որ այդ պարտատոմսերը ետ են գնվելու ավելի էժան, քան վաճառքի գինն էր: Ու ստացվում է, որ կառավարությունը շահագրգռված է մի ինչ-որ պահի արժեզրկել դրամը, ինչի շնորհիվ ներքին պարտքի սպասարկման վրա գումար չի ծախսի»,- գրում է թերթը:
************************

Հրապարակ. ՕԵԿ-ական Բոթոյանն արդեն ՀՀԿ-ական է. նա իրեն «ճամբարափոխ» չի համարում

«Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը` գործարար Սերգեյ Մանուկյանի (Շինանյութի Սերոժ) փեսան, երեկ ՀՀԿ-ին է անդամագրվել։ Նա մինչև 2014-ի մայիսն ՕԵԿ-ում էր, երբ ՕԵԿ-ը որոշեց քառյակի հետ չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը, հեռացավ: Ծրագրի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն քվորում ապահովեց նաև Կարեն Բոթոյանի շնորհիվ։

«ՕԵԿ-ականները հայտարարեցին, որ գործարարին ճնշել են Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը, ճնշումներ կան նաև նրա աներոջ նկատմամբ։ Բոթոյանն իրեն ճամբարափոխ եղած չի համարում. «Ի սկզբանե ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն գնում էին մեկ ճանապարհով, հենց 2014-ին ՕԵԿ-ը որոշեց դառնալ ընդդիմություն ու գնալ այլ ճանապարհով, այսինքն՝ ես երբ դարձել եմ պատգամավոր, որ ճանապարհով գնացել եմ, նրանով էլ շարունակում եմ գնալ… Սերժ Սարգսյանի ուղղորդած ճանապարհով, ես իմ ճանապարհը չեմ փոխել»»,- գրում է թերթը։
************************

Ռեսպուբլիկա Արմենիա. Մոնտեվիդեոյ ում հրապարակն անվանակոչել են Մարտին Տերյանի անունով

Թերթը գրում է, որ Պենյարոլ թաղամասի բնակիչների խնդրանքով Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկն անվանվել է Հայոց ցեղասպանությունից փրկված Մարտին Տերյանի անունով, հաղորդում է։ Մարտին Տերյանը ծնվել է 1913թ-ին Մարաշում, մահացել` 2006թ-ին Մոնտեվիդեոյում, ուր հասել է` փրկվելով Հայոցցեղասպանությունից։ Պենյարոլում նա խանութ է բացել, որն աշխատել է 40 տարի։ Տերյանը և նրա կինը միշտ օգնել են Պենյարոլ թաղամասի ընչազուրկ երեխաներին` նրանց կերակրելով։ Ի նշան բնակիչների երախտագիտության` այդ շրջանի հրապարակը կոչվել է Տերյանի անունով։ 1990-ականներին Տերյանը Հայաստանի քաղաքացու անձնագիր է ստացել, իսկ նրա վկայությունների հիման վրա ֆիլմ է ստեղծվել Հայոց ցեղասպանության մասին։

-------------------------------------
"Грапарак": Сейран Оганян займет место в партии "Единая Армения"

По сведениям газеты "Грапарак", партийный проект бывшего замруководителя аппарата президента Виктора Даллакяна, который был разработан специально для экс-министра обороны Сейрана Оганяна, может не реализоваться. После первого серьезного финансового транша "источник иссяк", а те, которые могли бы "приблизиться" к этой партии, были строго предупреждены, пишет издание. "В эти дни Сейрана Оганяна пытаются направить в "Единую Армению". Это проект Артура Алексаняна — зятя крупного мецената и одного из богатейших армян Ваагна Овнаняна. Кстати Артур Алексанян близок с Сейраном Оганяном. Они даже живут по соседству в квартале, построенном Ваагном Овнаняном. Вдобавок Артур Алексанян считается одним из единомышленников бывшего президента Роберта Кочаряна.
************************
"Жоховурд": Новые злоупотребления в Дорожной полиции
Издание сообщает о новых случаях злоупотреблений в Дорожной полиции Армении. 2 июля газета писала, что неплатежеспособные граждане принимают предложения владельцев дорогих машин и оформляют на себя административные акты о нарушении правил дорожного движения. Однако через некоторое время истинные нарушители закона были выявлены. Более того, Специальный следственный комитет Армении обнаружил, что в результате этих сделок Дорожной полиции Армении был причинен ущерб в 20 миллионов 500 тысяч драмов. Газете стало известно, что по этому уголовному делу был допрошен ряд высокопоставленных чиновников, замешанных в этом деле.
************************
"Айкакан жаманак": Власти могут обесценить драм
Газета пишет, что, согласно официальной статистике, по состоянию на 30 сентября внешний долг Армении составил 5 миллиардов 594 миллиона долларов. Только за месяц долг вырос на 110 миллионов долларов, а с начала года — на 517 миллионов долларов. В последнее время в "анатомии" долга произошло интересное изменение. Власти сделали акцент на увеличение не внешнего долга, а внутреннего. Если с начала года внешний долг вырос на 10%, то внутренний долг — на 30%. Правительство продало облигации на 1 миллиард долларов и должно вернуть их с высоким процентом. Однако если драм будет обесценен, то получится, что эти облигации будут куплены по более низкой цене, чем проданы. "Получается, что правительство заинтересовано в том, чтобы обесценить армянский драм, благодаря чему на обслуживание внутреннего долга не будут потрачены средства", — пишет газета.
************************
"Республика Армения:" В Монтевидео площадь назвали именем Мартина Терьяна
По просьбе жителей квартала Пеньярол в столице Уругвая Монтевидео одна из центральных площадей названа именем человека, пережившего Геноцид армян – Мартина Терьяна, пишет газета. Мартин Терьян родился в 1913 году в Мараше, умер в 2006 году в Монтевидео, куда перебрался, спасшись во время Геноцида армян. В Пеньяроле он открыл магазин, который работал на протяжении 40 лет. Терьяин и его супруга всегда помогали неимущим детям квартала Пеньярол, предоставляя им питание. В знак благодарности со стороны жителей и была названа площадь этого района именем Терьяна. В 90-х Терьян получил паспорт гражданина Армении, а на основе его воспоминаний был создан фильм о Геноциде армян.
armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...