На трассе Ереван-Севан сотни машин застряли из-за непогоды/Արտակարգ իրավիճակ Երևան–Սևան ճանապարհին. հարյուրավոր ավտոմեքենաներ խցանվել են և չեն կարողանում տեղաշարժվել

Чрезвычайная ситуация сложилась на серпантине на трассе Ереван-Севан.

По данным источника сайта shamshyan.com, более 300 транспортных средств застряли в пробке и не могут двинуться с места. На месте работают дорожные полицейские, спасатели МЧС и сотрудники дорожных-транспортных организаций Абовяна и Чаренцавана.

Большинство из застрявших автомобилей ездят на летней резине, несмотря на многократные предупреждения Минтранса, Дорожной Полиции и Армгидрометцентра о необходимости замены покрышек в связи с прогнозируемым ухудшением погоды.

------------------------------

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում։

Shamshyan.com կայքի հաղորդմամբ, մոտ 300-ից ավելի տրանսպորտային միջոցներ խցանվել են և չեն կարողանում տեղաշարժվել։

Ավտոմեքենաները խցանման միջից դուրս են բերում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ինչպես նաև Աբովյանի և Չարենցավանի ճանշինականները։

Կայքի հաղորդմամբ, տրանսպորտային միջոցների մեծ մասն ամառային անվադողերով են։

Գիշերվանից առատ տեղումներ են գրանցվում Հայաստանի ողջ տարածքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 1–ից Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում արկտիկական ցիկլոնի ազդեցության ֆոնին։ Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ, նոյեմբերի 3–ի գիշերը Տավուշի հովիտներում և Սյունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Արարատյան դաշտավայրում և Երևանում հնարավոր է ցրտահարություն, օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -2–ի։

shamshyan.com
трассаЕреван-Севан Երևան-Սևան пробка снегопад ավտոմեքենա խցանում
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Դեռ ոչ ոք չի գնահատել
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...