Армения стремится снизить зависимость от ввозимых энергоносителей, для чего в Армении будет в промышленном масштабе построена сеть фотовольтовых станций. Об этом сообщили в управлении по информации и связям с общественностью Министерства энергетики и природных ресурсов Армении.
Начальник управления энергетической инфраструктуры и энергосбережения Министерства энергетики и природных ресурсов Армении Айк Бадалян сказал, что в рамках инвестиционной программы «Восстанавливаемая энергетика» в будущем году – совместно с международными консалтинговыми организациями, будут подготовлены техобоснования по выбору мест и конкурсные пакеты. После чего на их основании будет заявлен конкурс на формирование тарифов.
Консалтинговыми организациями уже выбрано 6 локаций для построения фотовольтовых станций. Наиболее целесообразными посчитали Гегаркуник, Армавир и Арагацотн.
Сегодня в Армении есть установленные показательные фотовольтные модули, однако их мощность очень низкая. В частности, подобные установки имеются в ереванском армяно-американском Центре здоровья (институт маммографии), с мощностью в 9,8 киловатт.
_________________________________________________________
Ներկրվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանում կկառուցվեն արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային ցանցային կայաններ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ՝ հաջորդ տարվա սկզբին «Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի» շրջանակներում միջազգային խորհրդատվական ընկերության կողմից կպատրաստվեն ընտրված տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումները և մրցութային փաթեթները։ Դրանք հիմք կհանդիսանան Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում արևային էլեկտրակայանների սակագների մրցութային կարգով ձևավորման համար:
Խորհրդատվական ընկերության կողմից արդեն իսկ ընտրվել են ֆոտովոլտային կայանների կառուցման 6 տեղանքները։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նպատակահարմար և առավել արդյունավետ են համարվել Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի տարածաշրջանները։
Այսօր Հայաստանում կան տեղադրված ցուցադրական ֆոտովոլտաիկ մոդուլներ: Սակայն դրանց հզորությունները չափազանց փոքր են։ Գերմանական և ամերիկյան տեխնոլոգիաներով այդպիսի ֆոտոէլեկտրական փոխակերպիչներ կան տեղադրված մասնավորապես Երևանի հայ-ամերիկյան առողջության կենտրոնում (մամոգրաֆիայի ինստիտուտում), որոնց հզորությունը կազմում է 9,8 կՎտ։