Sputnik Армения о, том что написано сегодня в газетах... Обзор прессы/Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 1–ի մամուլի տեսությունը

Հայկական ժամանակ. «2 միլիարդով պակաս»

Թերթը պարզել է, որ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ կապված երեք խոշորագույն ընկերություններն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերը շուրջ 2 միլիարդ դրամով։

«Խոսքը «Ալեքս Գրիգ», «Նատալի Ֆարմ» ու «Ա և Գ» ընկերությունների մասին է։ Անցած տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այս 3 ընկերությունները պետբյուջե էին վճարել ընդհանուր առմամբ 16.9 միլիարդ դրամի հարկ և տուրք, իսկ այս տարի` միայն 14.9 միլիարդ։ Ուշագրավ է, որ նշված ընկերություններն այս ընթացքում ընդլայնել են իրենց գործունեությունը։ Նշենք, որ Ալեքսանյանի ընկերությունների վճարած հարկերը տարեցտարի նվազում են, և դա տեղի է ունենում ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին հաճախակիացող ճառերին զուգընթաց»,-գրում է թերթը։
***********************

Իրատես.«Սեյրան Օհանյանը հետքայլ չի անի»

Թերթի տեղեկություններով` իշխանությունն ամեն կերպ փորձում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերադարձնել իր «գիրկը»` խոստանալով տարբեր պաշտոններ։ «Այս գործը գլուխ բերելու համար օգտագործվում են նաև քարոզչական հնարքներ ու խայծեր։ մամուլում տեղեկություն հայտնվեց, թե ուր որ է պաշտպանության նախկին նախարարը կընդունի նախագահականի այս կամ այն առաջարկը, սակայն, մեր աղբյուրի հավաստմամբ, Սեյրան Օհանյանը գործող իշխանության հետ բոլոր հաշիվները փակել է։ «Նրանից ավելի արմատական ընդդիմություն չկա»,-խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար ասաց մեր զրուցակիցը` հավելելով, թե որքան էլ իշխանությունը փորձի իր «գծի» մեջ պահել նախկին պաշտոնյային, իրավիճակն անշրջելի է»,-գրում է թերթը։
***********************
Չորրորդ իշխանություն. «Կառավարությունն առանց բռնակների ճամպրուկով»

Վերջին ամիսներին ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայաստանի պետական պարտքի ավելացումն է, որ մինչև տարեվերջ կգերազանցի ՀՆԱ 50 տոկոսի սահմանագիծը։
«Իր ելույթում վարչապետ Կարեն Կարապետյանը չշրջանցեց պետական պարտքի թեման, սակայն ներկայացրեց այն միանգամայն այլ լույսի ներքո։ Հայտարարելով, որ ՌԴ տնտեսական անկումն ու համաշխարհային շուկայում պղնձի գների նվազումը Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն են թողել, նա տեղեկացրեց. «Այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը։ 2017 թվականին կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը` աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար»»,-գրում է թերթը։

Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով իրենց գործում են սահմանափակումների ներքո, և 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը։
***********************

«Ժամանակ». Արթուր Բաղդասարյանի շուրջ բունտը նոր երանգներ է ստանում. գաղտնի ժողով է եղել

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող բունտը նոր երանգներ է ստանում։ «Ժամանակ»-ը գրել էր, որ ՀՎԿ-ին միացած կուսակցություններին Արթուր Բաղդասարյանը տարբեր պաշտոններ ու հատկապես անցողիկ տեղեր է խոստացել ընտրություններին, սակայն երբ ցուցակի նախնական տարբերակը կազմվել է, ՀՎԿ-ին միացած կուսակցություններից ոչ մեկ ցուցակում չի եղել։ Վերջիններս էլ պատրաստվում են արտահերթ համագումար հրավիրել և Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել։ Շաբաթ օրը մի քանի կուսակցություններով Արթուր Բաղդասարյանից գաղտնի ժողով են արել և որոշել իրենց անելիքները։ Կուսակցություններից մի քանիսի ղեկավարները բավականին վճռական են տրամադրված, սակայն որոշներին այս աղմուկից հետո ՀՎԿ-ի կողմից համոզելու և նույն խոստումներով խաբելու փորձեր են կատարվում։ Դրա վառ ապացույցը «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանի և «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի հրապարակային բանավեճն է։ Վերջինս Արմենուհի Ղազարյանին հորդորել է ՀՎԿ-ին միացած 12 կուսակցության անունից հանդես չգալ»:
***********************

Ժողովուրդ. «Հաց քիչ է արտադրվում»

Պաշտոնական վիճակագրության համաձայն` առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել։ «ՀՀ ԱՎԾ տվյալներով` Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում հացի արտադրության ծավալները 2.3 տոկոսով նվազել են, արտադրվել է 209.5 հազար տոննա հաց։ Հացի արտադրության ծավալների նվազման միտումը պայմանավորված է արտագաղթի աճով. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետևանքով` արտադրության ծավալները։ Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, և նրանց գնողունակությունը զգալի ընկել է»,- գրում է թերթը։

-----------------------------------
"Айкакан жаманак": Самвел Алексанян заплатил на 2 млрд меньше

Газета выяснила, что три крупнейшие компании, связанные с бизнесменом, депутатом НС Самвелом Алексаняном, за девять месяцев текущего года заплатили в госбюджет примерно на 2 млрд драмов меньше налогов. "Речь идет о компаниях "Алекс Григ", "Натали Фарм" и "А и Г". За девять месяцев прошлого года эти три компании заплатили в госбюджет в общей сложности 16,9 млрд драмов налогов, а в этом году — лишь 14,9 млрд. Примечательно, что за это время вышеуказанные компании расширили свою деятельность. Отметим, что налоги, которые платят компании Алексаняна, с каждым годом сокращаются, и это происходит параллельно с призывами о борьбе с теневой экономикой", — пишет газета.
***********************

"Иратес": Сейран Оганян больше не вернется

По информации газеты, власти всячески пытаются вернуть бывшего министра обороны Сейрана Оганяна, предлагая ему различные должности.

"В прессе появилась информация, что в скором времени экс-министр обороны примет одно из предложений президента, однако, согласно нашему источнику, Сейран Оганян больше не вернется. По словам нашего собеседника, нет более радикальной оппозиции, чем Оганян, и сколько бы не пытались власти удержать бывшего чиновника, ситуация необратима", — пишет издание.
***********************

"Чорорд ишханутюн": госдолг Армении продолжает увеличиваться

За последние месяцы самой обсуждаемой темой стало увеличение госдолга Армении, который до конца года перейдет порог 50% ВВП. "В своем выступлении премьер Карен Карапетян затронул эту тему, однако представил ее в совершенно ином свете, заявив, что экономический спад в России и сокращение на мировом рынке цен на медь отрицательно сказались на экономике Армении. Он также сообщил, что с целью обеспечения экономического роста и стабильности в данной ситуации налогово-бюджетная политика была антицикличной, в результате чего увеличение госдолга было неизбежно. По словам Карапетяна, в 2017 году правительство предпримет все необходимые шаги для обеспечения макроэкономической стабильности", — пишет газета. Карен Карапетян добавил, что по закону РА "О госдолге" они действуют в пределах ограничений, и в бюджете 2017 года уже будет разработан подход для стабилизации долга.
armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։