Международный фестиваль "Запомни этот миг" пройдёт в Ереване 27-28 октября / «Հիշիր այս պահը» միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 27-28-ը

В рамках армяно-российского культурного сотрудничества, при поддержке благотворительного фонда творческого наследия Микаэла Таривердиева, Министерств культуры РА и РФ, 27 и 28 октября текущего года в Ереване пройдёт международный фестиваль «Запомни этот миг», посвящённый 85-летию народного артиста России – Микаэла Таривердиева.

27 октября в 19:00 в Доме камерной музыки имени Комитаса (Исаакян, д. 1) прозвучат органные произведения композитора в исполнении Лады Лабзиной.

28 октября в 19:00 в концертном зале «Арам Хачатурян» состоится вечер классической музыки и киномузыки композитора при участии Национального филармонического оркестра Армении (главный дирижёр – Эдуард Топчян), вокального трио «Меридиан», Алексея Гориболя (фортепиано), Армена Месропяна (виолончель), а также солистов Термине Зарян и Давида Бабаянца.

Ведущей обоих вечеров станет жена композитора – Вера Таривердиева.

______________________________________

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, Միքայել Թարիվերդիևի ստեղծագործական ժառանգության բարե­գործական հիմնադրամի նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ` ս. թ. հոկտեմբերի 27-ին և 28-ին, Երևանում, «Հիշիր այս պահը» խորագրով միջազգային փառատոնի շրջանակում կկայանա հայ անվանի երգահան, Ռուսա­ս­տանի ժողովրդական ար­տիստ Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ-երեկոներ:

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան, 1) կհնչեն կոմպոզիտորի երգեհոնային ստեղծագործությունները` անվանի երգեհոնահար Լադա Լաբզինայի կատարմամբ:

Հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հեղինակի դասական և կինոերաժշտության երեկոն՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գե­ղարվես­տա­կան ղե­կա­վար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), «Մերի­դիան» վոկալ տրիոյի, Ալեք­սեյ Գորիբոլի (դաշնամուր), Արմեն Մեսրոպյա­նի (թավջութակ), մենակատարներ` Թեր­մինե Զարյանի (սոպրանո), Դավիթ Բաբայանցի (բարիտոն) մասնակցությամբ: 

Երեկոները կվարի կոմպոզիտորի կինը՝ Վերա Թարիվերդիևան:

МикаэлТаривердиев ՄիքայելԹարիվերդիև концерт Ереван համերգ Երևան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
9 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։